”Ժառանգության՛՛ պատգամավորները չեն աջակցել Զ. Փոստանջյանին

՛՛Կիրակի օրը ԼՂՀ մայրաքաղաքում տեղի է ունեցել ՀՀ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտահերթ նիստ: Օրակարգը դեռ չհաստատած` պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի կողմից բանավոր դիմում է ներկայացվել, որ նիստը անցկացվի դռնփակ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն, ով այդ նիստում քննարկվելիք նախագծի հեղինակն է: Նա նշեց, որ հանձնաժողովը խախտելով ԱԺ կանոնակարգ-օրենքի համապատսխան կետը՝ որոշում կայացրեց […]