19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ալժիրի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 12-ին ընդունել է Ալժիրի
Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սմաիլ Ալլաուային (նստավայրը՝ Մոսկվա):   ԱԺ նախագահը շնորհավորել է Սմաիլ Ալլաուային Հայաստանի Հանրապետությունում Ալժիրի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանը կնպաստի երկու պետությունների հարաբերությունների զարգացման եւ խորացման գործին:

Կարեւորելով Ալժիրի հետ հարաբերությունների զարգացումը՝ ԱԺ նախագահը նշել է, որ ի տարբերություն արաբական այլ պետությունների՝ հայ-ալժիրյան հարաբերությունները ցանկալի մակարդակով առաջընթաց չեն արձանագրել: Նա փաստել է նաեւ, որ ՀՀ Ազգային ժողովը պատրաստ է իր ներդրումն ունենալ հայ-ալժիրյան փոխգործակցության կայացման ու ամրապնդման գործընթացում՝ կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Գալուստ Սահակյանն իր մտահոգությունն է հայտնել Միջին Արեւելքում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ՝ կարեւորելով հակամարտությունների բացառապես խաղաղ երկխոսության ճանապարհով լուծումը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ԱԺ նախագահը կարեւորել է փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, որը Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցման պատճառով բերում է լարվածության աճ եւ նոր զոհեր:

Երախտագիտություն հայտնելով արաբ ժողովրդին Ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին ապաստանելու համար՝ Գալուստ Սահակյանը խոսել է նաեւ 2015-ի ապրիլին Երեւանում կայանալիք միջոցառումների մասին:

Դեսպան Սմաիլ Ալլաուան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում: Նա կիսել է ՀՀ ԱԺ նախագահի մտահոգությունը տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների եւ Սիրիայում ու Իրաքում ապրող քրիստոնյա բնակչության անվտանգության պահպանման վերաբերյալ:

Նորանշանակ դեսպանը նշել է, որ տարիներ առաջ երկու երկրների միջեւ սկսված համագործակցությունը չի շարունակվել, եւ այսօր պետք է ջանքեր գործադրել, որպեսզի զարգանա քաղաքական երկխոսությունը, երկու երկրները միավորեն ջանքերը տարածաշրջանային խնդիրների լուծման գործում:

Հանդիպման ավարտին զրուցակիցները խոսել են Հայաստանի եւ Ալժիրի միջեւ համագործակցության զարգացման առկա ներուժի մասին՝ հույս հայտնելով, որ քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում առկա ներուժը լավագույնս կօգտագործվի առաջիկա տարիներին:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն



KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ