06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Արխիվ

՛՛Իմպիչմենթի գործընթացը պետք է սկսվի՛՛ /վիդեո/

՛՛Դա փոքր համագործակցություն է, որ տեղի է ունենում Ազգային ժողովում, դրանից ավելի համագործակցություն դեռ տեղի չի ունեցել՛՛,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե հավատում է, որ արտահերթ ընտրությունների կգնա եռյակը, պատասխանեց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ըստ նրա՝ այս փոքր խորհրդարանական համագործակցությունը կշարունակվի, քանի դեռ չի լուծարվել այս Ազգային ժողովը:  ՛՛Ես կարծում եմ, որ մեր հասարակությանը պետք […]

Սարսափելի ավտովթարի տեսանյութը հայտնվել է համացանցում /վիդեո/

Համացանցում սարսափելի ավտովթարի տեսանյութ է հայտնվել, որում կին վարորդը որոշում է աջ կողմով վազանց կատարել եւ բախվում բեռնատար մեքենային: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է մեքենան ձախ շարքից կտրուկ տեղափոխվում աջ թեքվում, եւ տեղի ունենում բախումը: Տեսանյութն 8 միլիոն դիտում է ունեցել: Մեկնաբանություններից պարզ է դարձել, որ թեեւ կին վարորդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է […]

Ռաբիսի տեղը

”Մի գնացեք, մարդիկ թող չգնան”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն` ի պատասխան հարցին՝ արդյոք ճիշտ է, որ ռաբիս կատարողները մեղմ ասած՝ ավելի պահանջված են: ”Եթե դահլիճների համամասնությունը վերցնենք, տարվա ընթացքում ռաբիս համերգներ կարող են լինել մոտ 4-ը, դասական երաժշտության համերգ լինում է 140-ը: Եթե համամասնությամբ վերցնում ենք այս 4-ի լի դահլիճն ու այն […]

ՀՀ պատկան մարմինները լրացուցիչ տեղեկություններ են ձեռք բերել Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ցուցաբերման մասին

ՀՀ պաշտպանության նախարարության  մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “Մենք հաստատում ենք վերջերս լրատվամիջոցներում տարածված այն լուրերն այն մասին, որ ՀՀ պատկան մարմինները լրացուցիչ տեղեկություններ են ձեռք բերել Հակոբ Ինջիղուլյանի գերեւարման, նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ցուցաբերման, միջազգային մարդասիրական եւ մարդու իրավունքների իրավունքի նորմերի կոպիտ խախտումների վերաբերյալ: Ավելի ստույգ, առկա է համապատասխան տեսագրություն, […]

Քաղաքապետը վաղը կնշանակվի Վայոց ձորի մարզպետ

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է հարց, որով Կառավարությունը որոշում է Հարություն Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վա­յոց ձո­րի մարզ­պետ: Հիշեցնենք, որ նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը հրաժարվել է պաշտոնից և նշանակվել դեսպան: Նշենք, որ Հարություն Սարգսյանը Վայքի քաղաքապետն է:

Նախագահն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ նույն օրը ներկա գտնվելու Մոսկվայում անցկացվող շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գրոսմայստերական մրցաշարին: Այն կրում է «Տաշիր» անվանումը: Մրցաշարը կազմակերպել են «Տաշիր գրուպ» ընկերությունը և Ռուսաստանի շախմատային ֆեդերացիան: Սերժ Սարգսյանը նաև Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի կազմակերպական կոմիտեի […]

Ցավալի է Վլադիմիր Մովսիսյանի մահը. Աշոտյան

՛՛Ցավալի է Վլադիմիր Մովսիսյանի մահը: Խորապես ցավակցում եմ հարազատներին, բարեկամներին և ընկերներին:  Իմ սերնդի համար Վլադիմիր Մովսիսյանը Հայաստանի Երկրոդ և Երրորդ Հանրապետությունները իր կյանքով և գործունեությամբ շաղկապող խորհրդանշական կերպար էր:Հանգչիր խաղաղությամբ՛՛,-ֆեյսբուքյան հանրագրում գրել է ԿԳՆ Արմեն Աշոտյանը: Հիշեցնենք, որ 81 տարեկան հասակում մահացել է Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը

Շարլ Ազնավուրը որեւիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել եւ մրցանակ չի ընդունել

ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Շարլ Ազնավուրը որևիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ չի ընդունել։  Հիշեցնենք, որ թուրքական Posta Gazetesi թերթը սկանդալային հարցազրույց էր տպագրել Շարլ Ազնավուրի հետ:

Ազգային ժողովն այսօր արդյունավետ աշխատում է եւ խորհրդարանական ճգնաժամի որեւէ նշան չկա. Հ. Նաղդալյան

Արդեն երկու օր է մամուլում ակտիվորեն շրջանառվում է նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպման մասին լուրը, որի ընթացքում իբր թե քննարկվել է առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հավանականությունը: Արժանահավա՞տ են արդյոք այս լուրերը, փորձեցինք պարզել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից: – Նման հանդիպման մասին տեղեկություն չունեմ, բայց ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, […]

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ ԴԺ Պետդումայի նախագահին

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 5-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:ԱԺ փոխնախագահն անդրադարձել է հայ-ռուսական դաշնակցային համագործակցության հետագա զարգացման եւ խորացման անհրաժեշտությանը բոլոր ուղղություններով: Նա մասնավորապես կարեւորել է միջխորհրդարանական հանձնաժողովների, ինչպես նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների խորհրդարանականների առավել սերտ համագործակցությունը: Պետդումայի նախագաhն իր հերթին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ