19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչու է նյարդայնացել Ալիևը /վիդեո/

՛՛Միշտ եղել է լարվածությունը և կա, այլ խնդիր է, որ երբ լարվածության պատասխանը տրվում է, որոշակի ժամանակ լռում է հակառակորդը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է հակառակորդը վերջին շրջանում ակտիվացել: Նշենք, որ երեկ ամբողջ հիշեր թշնամին խախտել է հրադադարի ռեժիմը, նույնսիկ ականներ օգտագործել:

Մինասյանի խոսքով՝ սա Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքի ցուցադրությունն է, որի նպատակներից մեկն էլ այն է, որ Ալիևը ցույց տա իր հասարակությանը, որ իբր իրենք խնդիրը դեռ չեն լուծել: ՛՛Սա կապված է Ադրբեջանի ներկայումս դիտվող տնտեսական ներուժի անկման հետ: Նյարդայանցնում է իրենց՝ իշխող վերնախավին, այս ամենը և քանի որ խոստումներ են տվել, ու հասարակությանն էլ պատրաստել են պատերազմի, չեն կարողանում հետ կանգնել՛՛,-նկատեց նա:

Արծվիկ Մինասյանի բավական բարձր է գնահատում մեր պաշտպանության բանակի արձագանքը, միայն թե կարծում է, որ հրամանատարական կազմը պետք է ավելի խորաթափանց լինի: Նաև, ըստ ՀՅԴ պատգամավորի, քաղաքական ուժերը, հասարակությունը պետք է լինեն միասնական լինեն ու քաղաքական շահ չհետապնդեն գոնե այս դեպքում, քանի որ հակառակ դեպքում սկսվում է  աննորմալ շրջան, որի դեպքում նույնիսկ կորուստներ ենք ունենում:

Զրույցի շարունակությունը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ