03 Հունվարի, Saturday, 2026
KFC

Հայկական դասակը ներգրավվել է խաղաղապահ առաքելությանը

Ս.թ. նոյեմբերի 28-ին Լիբանանում կայացել է «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈՒՆԻՖԻԼ) բազմազգ առաքելության կազմում հայկական դասակի ներգրավման և առաքելությանը մասնակից այլ երկրների դրոշների շարքում հայկական դրոշի բարձրացման պաշտոնական արարողությունը: Հայ խաղաղապահների 32 հոգանոց դասակը ս.թ. նոյեմբերի 26-ից ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում, իտալական հրամանատարության ներքո խաղաղապահ առաքելություն է իրականացնում Լիբանանում:

Արարողության ընթացքում հայ խաղաղապահներին ողջունել և նրանց ներգրավումն առաքելությանը կարևորել է ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության միացյալ ուժերի հրամանատար, իտալական բանակի բրիգադի գեներալ Ստեֆեն Դել Կոլը:

Նշված արարողությունն իր անդրադարձն է գտել նաև Իտալիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնական կայքում:




KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ