18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Բոլոր ժամանակներում էլ ընդդիմադիր լինելը ռիսկային է. Գ. Արսենյան

՛՛Նման դեպքերը հասարակության նորմալ, օրինապահ անդամի կարգավիճակից տեղախոխվում են այլ կարգավիճակ: Սա հասարական արք ու բարքի կանոնների շատ կոպիտ խախտում է՛՛,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին ծեծելու դեպքին: 

Դիտարկմանը, թե այսուհետ ընդդիմադիր լինելը ռիսկային է դառնում, նա արձագանքեց, որ բոլոր ժամանակներում էլ ընդդիմադիր լինելը ռիսկային է եղել. ՛՛Ամենակայացած հասարակությունում էլ ընդդիմադիր հայացքներ ունենալն ու արտահայտելն իր մեջ ռիսկային որոշակի տոկոս է պարունակում՛՛: 
Հարցին, թե ընդդիմության դեմ հաշվեհարդարները քաղաքական առումով ուժեցանում է իրենց, թե ոչ, Արսենյանն ասաց, որ ուժեղացնում է. ՛՛Եթե սա ընդդիմության քաղաքական գործունեության հետևանքով իրականացված գործողություններ են, ապա միանշանակ ուժեղանում է ընդդիմությունը, որովհետև հասարակության հարյուր հազարավոր անդամներ կորցնում են իրենց վստահությունն իշխանության արդյունավետության և անաչառությամբ նկատմամբ՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ