Մի փոքրիկ Հայաստան Պրահայում. հայ նկարիչների ցուցահանդես

Նոյեմբերի 12-ին Չեխիայի արտաքին գործերի նախարարության առանձնացված ստորաբաժանում հանդիսացող ՛՛Պրահայի չեխական կենտրոններ՛՛ գործակալության սրահում Հայաստանի և Չեխիայի մշակույթի նախարարների մասնակցությամբ և Չեխիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո բացվեց Չեխիայի 19 հայ նկարիչների և քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսը։ Հանդիսավոր արարողությունը բացեց ՛՛Պրահայի չեխական կենտրոններ՛՛ գործակալության գլխավոր տնօրեն Վիլմա Անիժովան։ Այնուհետև ելույթներ ունեցան ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Չեխիայի […]