17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վանոյից մրսո՞ւմ էին. հզոր մարդիկ են մեջքին կանգնել /վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Արթուր Անդրեասյանի դատաքննությունը: Սա հայտնի ֆինանսկան բուրգի գործն է: Ըստ մեղադրանքի, Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ եւ արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երեւան քաղաքում գործող “Մոսկվիչկա”  խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձեւավորված վստահության շահարկմամբ խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու եւ դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները եւ ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։

Դատավոր Գագիկ Պողոսյանը նախորդ նիստին որոշում էր կայացրել բերման ենթարկել վկա Արտակ Գալստյանին, որը հայտնի է “Վանոյի Արտակ” կամ “Վանոյի ճուտ անուններով:  Ըստ ամբաստանյալի, հենց Արտակն է մեղավոր այս ամենի համար:

Տուժողի ներկայացուցիչը հայտնել էր, թե Արտակ Գալստյանը հանրապետությունից դուրս է, մինչդեռ ԱԱԾ-ից այսօր ստացված եւ դատարանում հրապարակված փաստաթղթի համաձայն, Ա. Գալստյանը եւ նրա կինը նոյեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը ՀՀ սահմանը չեն հատել: 

Ամբաստանյալը լրացուցիչ ցուցմունք տվեց, չընդունեց մեղադրանքը եւ նշեց, որ գործի  12 հատորներին ծանոթանալիս չի տեսել մի բան, որով իրեն մեղավոր զգար եւ նախաքննության ժամանակ էլ ցուցմունք է տվել առանց փաստաբանի:

“Վանոյի ճուտի” ` Արտակ Գալստյանի հետ կապված դատարանին ներկայացվեց հաշվարկներ, որը գրել է Արտակը իր ձեռագրով, երբ գտնվել է ամբաստանյալի տանը:

Այստեղ երեւում է եւ’  պարտքը, եւ’  տոկոսի չափը: Նա ասաց, որ Արտակին փոխանցում է արել մինչեւ 30.000 եվրո գումար, ինչը չի երեւում այս հաշվարկներում եւ որ Արտակ Գալստյանը իր վիճակը իմանալով գնացել է ամեն կարգի խարդախությունների եւ փոխարեն նրա նկատմամբ հարուցեն քրգործ, փորձում են մեղավոր ճանաչել իրեն:  Ի դեպ Արտակն ինքն է հոգացել ՆԳ նախկին նախարար Վանո Սիարդեղյանի տան ջեռուցման ծախսը, ինչպես նաեւ նախաքննության ժամանակ ուղղորդել է քննիչին:

Ամբաստանյալը նաեւ ասաց, որ հզոր մարդիկ են կանգնած եղել Արտակի մեջքին, որոնցից բոլորը մրսում էին: Դատախազի այն  հարցին` ովքե՞ր էին հզոր մարդիկ, որ կանգնած էին Արտակի ետեւում, ամբաստանյալն ասաց, որ կասկածներ կան, բայց չի ուզում անուններ տալ:

“Վանոյին թողեցինք, Վանոյից պրծանք, տպավորություն եք ուզում ստեղծել, եթե ոչ՝ ապա տվեք անուններ”,-ասաց դատախազը:

Դիտեք տեսանյութը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ