17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

100 հոգու էլ ”կնքեցին”

 

 

 

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցական անդամատոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը համալրեց ևս 100 երիտասարդ:

 

Երիտասարդներին անդամատոմսերը հանձնեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը: Վերջինս ողջունեց և շնորհավորեց կուսակցականներին:

 

Երիտասարդական կառույցի ղեկավարը 2 կարևոր հատկանիշ ցանկացավ տեսնել ՀՀԿ-ական անդամատոմս ստացած երիտասարդների մեջ` ազնվություն և նվիրվածություն: “Ազնվություն այն հարաբերություններում, որ ստեղծում եք, որովհետև առանց դրա հնարավոր չի լինելու մեր աշխատանքը և նվիրվածություն այն գործունեությանը, որն իրականացնում ենք:

Ահա սրանք են 2 կարևորագույն կետերը, քանի որ ցանկացած միջոցառում, ցանկացած նախաձեռնություն կյանքի է կոչվում բացառապես այն երիտասարդների միջոցով, ովքեր համալրում են ՀՀԿ շարքերը: Հայաստանի հանրապետական կուսակցությունը հասարակական բարձր ակտիվություն է կարողանում ցույց տալ, երբ մենք համախմբված ենք, երբ առաջարկները կառուցողական են և նպատակային:

Այդ դեպքում առաջին հայացքից անհաղթահարելի թվացող հարցերը դառնում են հաղթահարելի”,-նշեց Կարեն Ավագյանը: Նա հույս հայտնեց, որ միասնական աշխատանքն անպայման կունենա իր արդյունավետ հետևանքները:

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ