14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Իրացվել է մեծ քանակությամբ սատկած խոզի միս

Երևանի Նոր Նորքի և Մալաթիայի շուկաների մսի վաճառակետերում իրացվել է մեծ քանակությամբ սատկած խոզի միս։

Փաստինֆո“-ի տեղեկություններով՝ Նուբարաշենի հոգեբուժարանի հարևանությամբ գործող խոզաբուծական տնտեսությունից Լևոն Պետրոսյանը ձեռք է բերել խոզի՝ ավելի քան 5 տասնյակ ջանդակ, որոնցից մեծամասնությունը, պարզվում է, եղել է սատկած կենդանու և օգտագործման համար ոչ պիտանի միս։

Ավելին՝ մսի մի մասն արդեն իրացվել է տարբեր վաճառակետերում։ Մասնավորապես՝ ոչ պիտանի մսի վաճառքի դեպքեր են արձանագրվել Նոր Նորքի, Մալաթիայի մսի վաճառակետերում, իսկ որոշ մասն էլ իրացվել է այլ անձանց։

ՀՀ ԳՆ ՍԱՊՏ մասնագետները նշված շուկաների վաճառակետերում վերցրել են  վաճառքի ենթակա խոզի մսի փորձանմուշներ, որոնք ուղարկվել են համապատասխան հետազոտությունների:

Վաճառքում սատկած խոզի միս լինելու մասին ահազանգի փաստը հաստատեցին նաև ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ ոստիկանությունից ստացել են նման նյութեր, ինչին օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ