17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քննարկել են 2015 թ. Չինաստանում Հայկական մշակույթի օրեր անցկացնելու ժամանակացույցը

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արատակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: 

Նախարարը շնորհավորել է Թիան Էրլունին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-չինական մշակութային համագործակցության խորացման և զարգացման գործում դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա: 

Անդրադարնալով նախորդ տարիների համագործակցությանը, նախարարը նշել է, որ Հայաստանը մշտապես մասնակցում է Պեկինի միջազգային բիենալեին, իսկ չինացի երաժիշտները՝ Արամ Խաչատրյան մրցույթին, հանդես են գալիս Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ և երիտասարդական նվագախմբերի հետ նաև առանձին համերգներով, իսկ չինացի կինոգործիչները մասնակցում են “Ռեանիմանիա” անիմացիոն ֆիլմերի և “Ոսկե ծիրան” կինոփառատոներին:

Նախարարը կարևորել է նաև Կոնֆուցիոսի ինստիտուտի գործունեությունը, նշելով, որ կենտրոնը ակտիվորեն աջակցում է Հայաստանում չինական մշակույթի տարածմանը: Զրույցի ընթացքում քննարկվել է 2015 թ. Չինաստանում Հայկական մշակույթի օրեր անցկացնելու ձևաչափը և ժամանակացույցը: 

Հանդիպման ավարտին դեսպան Թիան Էրլունին շնորհակալություն է հայտնել նախարար Հ. Պողոսյանին ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար, նշելով, որ Չինաստանում ոչ միայն ծանոթ են հայ ժողովրդի բազմադարյա մշակույթին, այլև հայկական մշակույթի օրերը սպասված և սիրված են չինացի ժողովրդի կողմից: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ