17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Իշխանափոխություն են անելու հատուկ տեխնոլոգիայով /վիդեո/

Մի շարք կուսակցությունների ղեկավարներ, անդամներ միավորվել են և ստեղծել ”Հայաստանի ժողովրդական նախաձեռնությունը”: Նախաձեռնության անդամներից Գառնիկ Մարգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե փորձելու են իշխանությունը վերադարձնել ժողովրդին:

Մեր հարցին, թե ինչպես են անելու, ասաց` ”Ժողովրդի օգնությամբ, տեխնոլոգիայիով”: Մարգարյանն ընդգծեց` միգուցե տպավորություն ստեղծվի, թե այս նախաձեռնության անդամները միամիտ են, որ նման նախաձեռնություն են ստեղծում և մտածում են, որ կարող են նպատակներին հասնել, սակայն դա ոչ միամտություն է, ոչ ռոմանտիզմ:

Մեկ այլ անդամ` Գառնիկ Սարգսյանն ասաց. ”Մեզ չի հետաքրքրում` ով է իշխանության գլուխը, մենք ուզում ենք, որ մեր երկիրը հենվի ազգային արժեհամակարգի վրա, երկիրը ամուր ու հզոր պահելն է մեզ հետաքրքիր”: Նախաձեռնությունը համոզված է` ժողովուրդը կարթնանա, քանի որ սոցիալական բունտ է հասունանում:

”Մեր ուսումնասիրություններն ապացուցում են, որ ժողովուրդը պատրաստ է ընդվզման, պարզապես պետք է առողջ ուժ և առողջ մարդիկ, ովքեր այս տարիներին չեն դավաճանել ժողովրդին, չեն գնացել իրենց շահերը հետապնդելու ճանապարհով: Մենք գնալու ենք յուրաքանչյուր 951 գյուղ, յուրաքանչյուր ակտիվիստի հետ խոսելու ենք և բերենք այն բոլոր փաստարկները, որ երկիրը տանում են կործանման”: 

Նախաձեռնության անդամները չասացին` հիմա են ակտիվանալու, թե 2018-ի ընտրություններին ընդառաջ:

Մանրամասն` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ