19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Սիրուշոն ներկայացրել է փոքրիկին /ֆոտո/

Սիրուշոն փայլեց Nokia–ում այսօր… Անասելի էներգետիկա, երգերի ու ասելիքի զգացմունքային ճիշտ հաջորդականություն ու գոնե ինձ համար ազգայինի ու ժամանակակից երաժշտության հանճարեղ համադրություն։ Երգչուհին PreGomesh–ով գտավ հայկական երաժշտության պատմության մեջ երկար մնալու բանալին։ ՄԱՐԴԻԿ ՍԻՐՈՒՄ ԵՆ ՍԻՐՈՒՇՈՅԻՆ, դա չես հերքի… Ֆեյսբուքյան հանրագրում գրել է Մհեր Բաղդասարյանը: 

Հերթական ՛՛Ուղիղ կապը՛՛ վաղը՝ նոյեմբերի 11-ին

Նոյեմբերի 11-ին հերթական «Ուղիղ կապի» հյուրն է լինելու ՀՀ ոստիկանության հերթապահ ծառայության վարչության  պետ, ոստիկանության փոխգնդապետ Վահրամ Աբրահամյանը, ում կարող եք հարցեր ուղղել ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ դիմելու կարգի, տուժողի իրավունքների և ձերբակալվածների պահման վայրերի ներքին կանոնակարգի վերաբերյալ: Կարող եք զանգահարել ժամը 14.30-ից մինչև 16.30-ը՝ 010-59-60-54 հեռախոսահամարով:

՛՛Մարքսիստներից մինչև դաշնակներ, Տեր-Պետրոսյանից մինչև Ծառուկյան՛՛ /վւդեո/

Վրաստանում կոալիցիան սկսել է քանդվել, և դա բնական է: Այս մասին այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Վերջինս նկատեց, որ եթե Հայաստանում ևս նման կոալիցիա լիներ, ապա նույնը կլիներ, կփլուզվեր: ՛՛Պատկերացրեք, որ Հայաստանում միավորվել են բոլոր քաղաքական ու ոչ քաղաքական ուժերն իշխանության դեմ, մարքսիստներից մինչև դաշնակներ, Տեր-Պետրոսյանից սկսած մինչև […]

Մինսկի գործընթացը ստեղծում է կեղծ խնդիր.Վարդան Խաչատրյան

՛՛Մինսկի գործընթացը հենվում է կոնֆլիկտի պատմության, նրա բնույթի և գործոնների աղավաղման վրա, խեղաթյուրում է, շրջանցում է իրական խնդիրը և ստեղծում է կեղծ խնդիր՛՛,-այսօր Ադրբեջանական ԽՍՀՄ-ից փախստականների համագումարի նախահգահության կողմից հրավիրված կլոր սեղան-քննարկմանը՝  կարծիք հայտնեց հասարակական-քաղաքական  գործիչ Վարդան Խաչատրյանը: Նրա դիտարկմամբ  իրականում ունենք խնդիրներ, որոնք այդպես էլ չեն բարձրացվում և դրանցից ամենակարևորը կոմպակտ հայերով բնակեցված տարածքների […]

Լրացուցիչ աճի հնարավորություն տնտեսության համար

Հայաստանում տեղեկատվական հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը (ՏՀՏ)  զարգացման մեծ ներուժ ունի և համարվում է  կառավարության կողմից սահմանված գերակա ոլորտ: Տեղեկատվական հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը ստեղծումէ երկրի ՀՆԱ–ի 5%-ըև անմիջականորեն  նպաստում է շատ բարձր հավելյալ արժեք ապահովող աշխատատեղերի կազմակերպմանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնել է իր պատրաստակամությունը մեծապես աջակցելու ոլորտի հետագա առաջընթացին, բարձրակարգ կադրերի պատրաստմանը և նոր ծրագրերի իրականացմանը:  Մասնավորապես, […]

Փոստանջյանի նախագիծը՝ վաղը

 Ազգային ժողովը հրատապ կարգով քառօրյայի երկրորդ օրը՝ օրվա երկրորդ կեսին կքննարկի “Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին” ՀՀ ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացրել է ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Այս մասին ԱԺ նիստի մեկնարկին տեղեկարցեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ներկայացնելով քառօրյա նիստերի օրակարգը:  “Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բացասական […]

Կատալոնցիների 80 տոկոսից ավելին ցանկանում է անկախանալ Իսպանիայից

Նախօրեին Կատալոնիայում սիմվոլիկ քվեարկություն է եղել, պարզելու համար, թե ցանկանում են արդյոք կատալոնցիները անկախանալ Իսպանիայից, թե ոչ: Հարցմանը մասնակցել է ավելի քան 2 միլիոն կատալոնացի, հաղորդում է RT-ն: Հանրաքվեի ընթացքում երեկ անկախանալուն կողմ է արտահայտվել մասնակիցների ավելի քան 80 տոկոսը: Հաշվարկվել են քվեաթերթիկների 88.4 տոկոսը: Հարցաթերթիկում երկու հարց է եղել. «Ցանկանո՞ւմ եք, որ Կատալոնիան պետություն […]

Նիկոլը դուր գալիս է, Զարուհին՝ ոչ

ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի քառօրյայի մեկնարկին այսօր բողոքեց  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից, քանի որ վերջինս անջատում է ընդդիմադիրների խոսափողները, երբ նրանք  քննադատում կամ ինչ-որ մեղադրանք են ներկայացնում իշխանություններին:  Հակառակը սակայն, երբ  քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներն են նման ելույթներով հանդես գալիս ըդդիմության դեմ,  ապա Աժ նախագահը երբեք չի անջատում խոսափողը: Փաշինյանը կոչ արեց զերծ […]

ԲՀԿ-ի պատասխանը՝ ՀԱԿ-ին

ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն արձագանքել է ՀԱԿ-ի հայտարարությանը: ՛՛Մենք ողջունում ենք ՀԱԿ-ի մեր գործընկերների դրական մոտեցումները համաժողովրդական նոր շարժման տարածքային շտաբների ձևավորման աշխատանքների վերաբերյալ: ԲՀԿ-ն վերահաստատում է մեր երկրում արմատական և խորքային փոփոխություններ իրականացնելու վճռականությունը: ԲՀԿ-ն, շարժմանը համաժողովրդական և առավել ընդգրկուն տեսք տալու նպատակով պատրաստ է հրապարակային խոշոր միջոցառումների թե՛ մարզերում, թե՛ Երևան քաղաքում, […]

Գալուստ Սահակյանի ցանկությունը

Նոյեմբերի 10-ին Ազգային ժողովի նիստում  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ասաց,  որ դեռեւս ընդդիմության ներկայացրած երկու նախագծերը, որոնք ներկայացվել էին արտահերթ քննարկման, այդպես էլ չեն քննարկվել: Զուրաբյանը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին մեղադրեց կառավարության ներկայացրած նախագծերին նախապատվություն տալու եւ իրենց ներկայացրած հարցի քննարկումից խուսափելու մեջ: “Երանի ընդդիմությունն այնքան ուժեղ լիներ, որ մենք էլ խուսափեինք նրանից”,-ասաց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ