28 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Ասողը Միհրան Պողոսյանն է. Հայկական ժամանակ

ՀՀ արդարադատության նախարարությունը 2008-ից գտնվում է Աջափնյակում՝ ԴԱՀԿ ծառայության հետ միևնույն շենքում: ՛՛Հայկական ժամանակի՛՛ աղբյուրները պնդում են, որ չնայած այս հանգամանքին, այդ շենքի թիվ 1 պաշտոնյան ԴԱՀԿ պետն է և ոչ թե նախարարը: Չնայած ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը դե յուրե արդարադատության նախարարի ենթական է, բայց նշված շենքում հենց Պողոսյանն է կարգուկանոն հաստատում: Ասում են՝ վերջին […]

Ռ. Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը քննարկել են՝ ով է լինելու հաջորդ նախագահը. Հայկական ժամանակ

Լավատեղյակ աղբյուրներից ”Հայկական ժամանակին՛՛ հայտնի է դարձել, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի՝ մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած հանդիպման առանցքային թեմաներից մեկը: Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին տեղյակ է պահել, որ Սեյրան Օհանյանը, մեծ հավանականությամբ, կդառնա 2018 թ. նախագահական ընտրություններում իշխանության թեկնածուն՝ անկախ նրանից՝ Սահմանադրությունը փոփոխությունների կենթարկվի, թե՝ […]

Ինչ է պետք Աստծուց խնդրել. Գրիգոր Տաթևացի

՛՛Պետք է Աստծուց հաջողություն խնդրել հավատի և գործերի մեջ, քանզի հավատը, հույսը եւ սերն Աստծո շնորհներն են, ինչպես և խոհեմությունն ու արդարությունը ամեն ինչում: Այս ամենն Աստծո պարգևներն են, որոնք ում կամենում տալիս  է, և ովքեր խնդրում են, ստանում են: Աստվածային առաքինությունների մասին է ասված.՛՛Եթե մեկը հաց խնդրի հորից, միթե նա քար կտա՛՛: Հացը խորհրդանշում […]

Շաքարի բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա

Յուտայի համալսարանի գիտնականները պարզել են, որ շաքարը նույնիսկ քիչ քանակությամբ վնասում է օրգանիզմին: Նրանք պարզել են, որ շաքարը կրճատում է կյանքի տեւողությունը: Գիտնականները ուսումնասիրություններ են կատարել, եւ պարզվել է, որ նրանք, ովքեր շաքար են օգտագործում, երկու անգամ ավելի հաճախ են մահանում, քան նրանք, ովքեր շաքար չեն օգտագործել: Պարզվել է նաեւ, որ շաքարի շատ կիրառումը բացասաբար […]

Փողոցներ՝ մերօրյա հերոսների անվամբ.բողոքի ակցիա /վիդեո/

՛՛Միացյալ երիտասարդական լիագա՛՛ ՀԿ-ի  համանախագահ Սևակ Հովհաննիսյանը  իր աջակիցների և համախոհների հետ միասին այս հինգշաբթի՝ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա կիրականացնի  փողոցների, դպրոցների անվանումները վերանվանելու պահանջով: Ակցիայի հիմնական նպատակն է, որ այդ փողոցները անվանվեն վերջին տարիներին Ղարաբաղում զոհված զինվորների անուններով: ՛՛Մենք դիմել ենք քաղաքապետարան, որ Շիրակ փողոցը անվանակոչվի մեր հերոս ազատ Ասոյանի անունով: Մենք սկսում […]

Եզրափակչից առաջ. կհաջողվի՞ արդյոք հայ մասնակցին դառնալ “Ռուսաստանի ձայնը” /վիդեո/

Ռուսական “Голос” նախագծի երրորդ եթերաշրջանը մոտենում է ավարտին: Դեկտեմբերի 26-ին տեղի կունենա նախագծի եզրափակիչը: Այս նախագիծը հայերի համար առանձնացավ նրանով, որ դրան մասնակցեցին մի շարք հայ երգիչներ, իսկ նրանցից մեկը` հայազգի Մարիամ Մերաբովան, հասավ եզրափակիչ: Նշենք, որ եզրափակչում ելույթ կունենան` մարզիչ Լեոնիդ Ագուտինի թիմից` Մարիամ Մերաբովան, Դիմա Բիլանի թիմից` Ալեքսանդր Բոնը, Պիլագեայի թիմից` Ալիսա Իգնատեւան […]

Թողեց մարտի դաշտում /վիդեո/

Այսօր, երկրապահ կամավորականների միության նախաձեռնությամբ և գործարար Վահե Բադալյանի անմիջական հովանավորությամբ տեղի ունեցավ մի ինքնատիպ և ըստ էության հոգևոր միջոցառում: Այս տարի սահմանային գոտում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողների ընտանիքներին նվիրաբերվեց 1 միլիոն դրամ: Գեներալ Մանվել Գրիգորյանը այս միջոցառման նշանակության մասին երկար խոսեց: Գրիգորյանը հիշեց նաև այն զինվորներին, որոնց մասին ցավոք քիչ է խոսվել. ՛՛Շատերը չեն […]

“Великолепный век”-ի երկու աստղերի միջեւ սիրավեպ է սկսվել /ֆոտո/

“Великолепный век” հայտնի սերիալի աստղ Մերյեմ Ուզերլին վերջերս է բաժանվել սիրեցյալից: Այժմ նա միայնակ մեծացնում է դստերը` Լարային: Սերիալի նկարահանումներից ամիսներ անց Մերյեմը սիրավեպ է սկսել սերիալի մեկ այլ դերասանի` Օզան Գյուվենի հետ, ով մարմնավորում էր “Ռուստեմի” կերպարը: Դերասանները նկարահանման հրապարակում պարզապես ընկերներ են եղել եւ սերիալի ավարտից ամիսներ անց նոր սիրահարվել են միմյանց: Դերասանները […]

Զարզանդի համաներումը չփոխվեց

Հայաստանի վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 23-ին մերժեց փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ համաներման հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը վերացնելու պահանջով: Նախագահող դատավոր Համբարձումյանը ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողեց ուժի մեջ: Ըստ Վերաքննիչ դատարանի հիմնավորման,  Վերաքննիչում ապացույցների հետազոտում չեն իրականացնում:  Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած […]

Կարոտ ենք

՛՛Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՛՛ կուսակցությունը չի մասնակցի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած քննարկմանը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: ՛՛Միշտ համարել եմ և համարում եմ, որ Գագիկ Ծառուկյանն իր կուսակցությամբ իշխանության մաս է կազմում, դրա համար էլ այնտեղ անելիք չունենք: Այդպես եմ կարծել 2008, 2010 թվականներին և մինչև այսօր՛՛,-նկատեց նա: Գիմիշյանը նշեց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ