21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ոչ մի տղամարդ. 109-ամյա կինը բացահայտել է երկարակեցության իր գաղտնիքը /վիդեո/

Շոտլանդուհի Ջեսսի Գելենը հունվարի 2-ին տոնել է իր 109-ամյակը: Չնայած տարիքին` կինը մեծ լավատեսությամբ է նայում դեպի ապագան: The Daily Mail-ի հետ հարցազրույցում նա պատմել է, թե որն է իր երկարակեցության եւ լավ ինքնազգացողության գաղտնիքը:

Պարզվում է` ամեն ինչ շատ պարզ է, կանայք, եթե ցանկանում են երկար ապրել, պետք է հաճախ ապուրներ ուտեն եւ հեռու մնան տղամարդկանցից:

Ջեսսին խոստովանել է, որ երբեք ամուսնացած չի եղել եւ ընդհանրապես կարծում է, որ տղամարդկանցից ավելի շատ վնասներ է գալիս, քան օգուտներ: Այժմ կինն ապրում է ծերանոցում եւ ակտիվ մասնակցություն է ունենում տեղի բոլոր միջոցառումներին` համերգների, թատրոնների է գնում: Բացի այդ, կինն ամեն կիրակի եկեղեցի է հաճախում:

Ջեսսի Գելենը ծնվել է 1906 թվականին, նա 5 քույր եւ մեկ եղբայր է ունեցել: Երբ Ջեսսին 13 տարեկան էր, հեռացել է տնից ու իբրեւ կթվորուհի աշխատել:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ