20 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Արխիվ

Հայաստանի վարչապետը հանդիպել է Վրաստանի նախագահին

Վրաստանի նախագահի նստավայրում այսօր կայացել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցը: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-վրացական բարեկամական փոխհարաբերությունները և կարևորել դրանց շարունակական խորացումը: Հայաստանի վարչապետը և Վրաստանի նախագահը գոհունակություն են հայտնել երկկողմ քաղաքական երկխոսության բարձր մակարդակից և ընդգծել, որ պետք է ջանքեր գործադրել   առևտրատնտեսական համագործակցությունը ևս այդ մակարդակին  հասցնելու ուղղությամբ: […]

Արդյո՞ք օրակարգում էր Աբխազական երկաթուղու վերաբացման հարցը

Շահագրգիռ քննարկումներ կայացան ենթակառուցվածքների զարգացման և տրանսպորտային կապի բարելավման հետ կապված հարցերի շուրջ: Մանրամասն քննարկվեց սահմանային անցակետերի արդիականացման խնդիրը, մասնավորապես, Բագրատաշեն-Սադախլո անցակետում նոր՝ Բարեկամության կամուրջի շինարարության հարցը: Մեծապես կարևորվեց Վերին Լարս սահմանային անցակետի անխափան գործունեությունը: Էներգետիկ ոլորտում կարևորվեց Հայաստան-Վրաստան 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման գծի կառուցումը: Զբոսաշրջության զարգացման առումով ընդգծվեց Երևան-Թբիլիսի, Երևան-Բաթումի կանոնավոր չվերթների իրականացման անհրաժեշտությունը՚. […]

Կովկասի գերուհիների անճոռնի արձանները բերել են, դրել. Երվանդ Ղազանչյանը դժգոհ է/վիդեո/

Այսօր ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ՝ ՛՛Մշակութային քաղաքականության ռազմավարական հիմնախնդիրները և դրանց կարգավորման մարտահրավերները՛՛ թեմայով:  Դերասան, բեմադրիչ Վիգեն Ստեփանյանն անդրադարձավ հեղինակային իրավունքներին, որոնք պաշտպանված չի համարում: ՛՛Եղել են դեպքեր, որ հեղինակը գործակալությունից պարտքով է վերցրել իր գումարը, սա մի քիչ աննորմալ վիճակ է: Արդյոք չի՞ […]

Հայաստանը չպիտի վերածվի ջունգլիների /վիդեո/

“Վերջին օրերին Հայաստանում տեղի են ունեցել խայտառակ իրադարձություններ` քաղաքական գործիչներին ծեծի ենթարկելու հետ կապված եւ դրանք բոլորն էլ քրեորեն պատժելի են”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  “Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի” փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:  Նրա խոսքով,  մեղավորները պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: “Դա չպետք է լինի քաղաքական պրակտիկա Հայաստանում, քանի որ մենք այդ դեպքում […]

Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական խանդը

՛՛Բագին՛՛փաստաբանական գրասենյակի գործադիր տնօրեն և Armenia Today լրատվական-վերլուծական գործակալության համակարգող   Արգիշտի Կիվիրյանը facebook-ի իր տարեգրքում գրառել է. ՛՛Ցավալի, է, որ թվարկելով վերջին շրջանում հարձակումների թիրախ դարձած գործիչներին, ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը համառորեն մոռանում է, որ առաջին թիրախը եղել է ՛՛Նախախորհրդարան՛՛ ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանը, ինչպես նաև ՛՛Նախախորհրդարանի՛՛ ավտոմեքենաները: Դե հասկանում եմ որ ՀԱԿ-ն այդքան էլ չի […]

Հանուն 1 000 ռուբլու դանակի 20 հարված է հասցրել /վիդեո 18+/

Մոսկվայում տղամարդը հարձակվել է տարեց կնոջ վրա` թալանելու նպատակով եւ նրան դանակի 20 հարված հասցրել: Կինը փորձել է ինքնապաշտպանվել, սակայն տղամարդն ավելի ուժեղ է գտնվել: Հանցագործը խլել է կնոջ պայուսակը, որում 1 000 ռուբլի է եղել, բջջայինը ու փախել: Կնոջը հայտնաբերել են անցորդներն ու շտապօգնություն կանչել: Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել հանցագործին՝ մերձմոսկվայի 35-ամյա բնակչին: Փաստի առթիվ […]

Ինձ վրա էլ են տարբեր թվերին հարձակումներ եղել. ՀՀԿ պատգամավոր /վիդեո/

”Այդ դրսի ուժերն են հենց մեր տունը քանդողները: Ամենաշատ վնասը, որ մենք կրում ենք, այդ դրսի ուժերի կազմակերպած կամ ֆինանսավորած գործողությունների արդյունք է: Ես սա համարում եմ մեր դեմ կատարված քայ լ՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն՝ անդրադառնալով ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հետ կապված ծեծի միջադեպին: ՛՛Դրանք հատուկ գործող […]

Դելիկատ լեզուն ըմբռնելի, հասկանալի չէ Ադրբեջանի համար

Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչի հետ համատեղ մամուլի ասուլիսին հնչած հարցերին Բարև Ձեզ, Ուրախ եմ ողջունել իմ գործընկերոջը` Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչին Հայաստանում, որը գտնվում է մեզ մոտ աշխատանքային այցելությամբ: Ես հունիսին էի գտնվում Ռիգայում, և սա պատասխան այցելություն է, որի ընթացքում մենք նորից հնարավորություն ունեցանք` կարծիքներ փոխանակելու մի […]

Բեսպրիդել ա /վիդեո/

՛՛Սա արդեն բեսպրիդել ա՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ խոսելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ կապված ծեծի միջադեպից: Ըստ նրա՝ անընդունելի է վերջին դեպքերը, և պահանջում են ոստիկանությունից քայլեր ձեռնարկել:  Ինչ վերաբերում է փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի հայտարարությանն, ապա Արզումանյանն ասաց, որ փոխոստիկանապետը օրենքը պետք է պաշտպանի, ոչ թե […]

Գալուստ Սահակյանն ընդունել է Լատվիայի արտաքին գործերի նախարարին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 12-ին ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը նշել է, որ վերջին շրջանում երկու երկրների միջեւ հարաբերությունների դինամիկ զարգացումը խոսում է երկկողմ հարաբերությունների ամրապնդման փոխադարձ շահագրգռվածության եւ միմյանց նկատմամբ ունեցած հարգանքի մասին: Գալուստ Սահակյանի խոսքով՝ վերջին շրջանում առավել ընդլայնվել է Լատվիայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված