20 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Արխիվ

“Օրինաց երկիր”-ը դատապարտում է

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Քաղաքական խորհուրդը քննարկել է կուսակցության կազմակերպական և կառուցվածքային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Լայն անդրադարձ է կատարել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող հարցերին: Քաղաքական խորհուրդն անդրադարձել է օրերս ազատամարտիկների և երեկ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ […]

Շահեն Հարությունյանը 10 ամիս լռել է. բարձրաձայնեց…/վիդեո/

՛՛Էս իշխանություններից ամեն ինչ սպասում եմ, այս երկրում ահաբեկչություն է սկսվել: Ծեծում են անգամ ազատամարտիկներին՛՛,-այսօր Ազատության հրապարակում հայտարարությամբ հանդես եկաց Շանթ Հարությունյանի որդին՝ 15 ամյա Շահեն Հարությունյանը: Շահեն Հարությունյանը խորը հիասթափություն է ապրել և 10 ամիս լռել է իր հետ պատահածի մասին, սակայն ասօր բարձրաձայնում է: Մանրամասներըը՝ տեսանյութում:

Ընկերներ, ուշադրություն, փոքրիկ Կարոյին շտապ արյուն է հարկավոր, տարածելը խրախուսվում է

Փոքրիկ Կարոյին, ում մոտ բժիշկներն ախտորոշել են սուր լիմֆոբլաստային լեյկոզ, անհրաժեշտ է կատարել արյան բաղադրամասերի փոխներարկում: Բոլոր նրանք, ովքեր ունեն II դրական խմբի արյուն, խնդրում ենք աշխատանքային օրերին մինչև ժամը 11-ն այցելել Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոն (Ներսիսյան 7)՝ արյուն հանձնելու: Դոնորները կհանձնեն 450 միլիլիտր արյուն, որը որևէ վնաս չի կարող պատճառել առողջությանը, սակայն փոխարենը մեծ […]

Պլանային ջրանջատում Նոր Նորքում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 15-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Նոր Նորքի 7-րդ զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:                                                                           «Երևան Ջուր» ՓԲԸ

Հայաստանի և Վրաստանի վարչապետները նախաստորագրել են

ՀՀ վարչապետի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի ավարտին Վրաստանի կառավարությունում այսօր նախաստորագրվել է համաձայնագիր «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ»: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի կառավարության անունից՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Վրաստանի կառավարության անունից՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Երկու երկրների […]

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ալժիրի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 12-ին ընդունել է Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սմաիլ Ալլաուային (նստավայրը՝ Մոսկվա):   ԱԺ նախագահը շնորհավորել է Սմաիլ Ալլաուային Հայաստանի Հանրապետությունում Ալժիրի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանը կնպաստի երկու պետությունների հարաբերությունների զարգացման եւ խորացման գործին: Կարեւորելով Ալժիրի հետ հարաբերությունների […]

Մառազմատիկ զառանցանք են այդ հայտարարությունները. Շարմազանովը՝ ՀԱԿ պատգամավորներին

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը զառանցանք է համարում ՀԱԿ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի ու Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները, թե ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու գործի հետևում նախագահ Սերժ Սարգսյանն է կանգնած: ՛՛Մառազմատիկ զառանցանք են այդ հայտարարությունները: Ինձ համար անհասկանալի են և անընդունելի ու նաև տարօրինակ, որ իրենց քաղաքական լուրջ գործիչներ համարողները նման հայտարարություններով են […]

Նախագահն ընդունել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսին: Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ նրա այցը նոր շունչ կհաղորդի հայ-լատվիական հարաբերություններին, հանդիպումների և քննարկումների արդյունքում կնախանշվեն փոխգործակցության տեսանկյունից հեռանկարային ոլորտներն ու հարաբերությունների զարգացմանն ուղղված հետագա երկկողմ քայլերը: Հաճախակի փոխայցելությունները, արտաքին գործեի նախարարների մակարդակով իրականացվող խորհրդատվություններն […]

Բոլոր ժամանակներում էլ ընդդիմադիր լինելը ռիսկային է. Գ. Արսենյան

՛՛Նման դեպքերը հասարակության նորմալ, օրինապահ անդամի կարգավիճակից տեղախոխվում են այլ կարգավիճակ: Սա հասարական արք ու բարքի կանոնների շատ կոպիտ խախտում է՛՛,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին ծեծելու դեպքին:  Դիտարկմանը, թե այսուհետ ընդդիմադիր լինելը ռիսկային է դառնում, նա արձագանքեց, որ բոլոր ժամանակներում […]

Մասսայական ծեծկռտուք. 20 շինարար ծեծել են իրար /վիդեո/

Ռուսաստանի կենտրոնում` պաշտպանության նախարարության շենքի դիմաց, մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել: Կռվի արդյունքում 5 հոգի տուժել է, հաղորդում է  ТАСС գործակալությունը: Կռվի ընթացքում օդամղիչ ատրճանակ է կիրառվել: Ինչպես պարզվել է, կռվողները երկու խումբ շինարարներ են եղել, ոստիկանները նրանցից մի քանիսին ձերբակալել են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված