06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Գեւորգ Կոստանյանի հայրը՝ հյուպատո՞ս. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայրը՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախկին նախագահ Սուրիկ Կոստանյանը, նշանակվելու է Օդեսայում Հայաստանի հյուպատոս:

“Ինչպես հայտնի է՝ Կոստանյանը օրերս ազատվեց դատարանի նախագահի պաշտոնից: Պաշտոնապես նրա լիազորությունները դադարեցվել են սեփական դիմումի համաձայն, քանի որ ձեռք է բերել դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի հիվանդություն:

Ուշագրավ է, որ մարդը հիվանդության պատճառով չի կարող դատավոր աշխատել, բայց նրան պատրաստվում են հյուպատոս նշանակել: Նման բան թերևս միայն Հայաստանում կարող է լինել. դեսպանի, հյուպատոսի և խորհրդականի պաշտոնները մեզանում վերածվել են “խաթրից դուրս չգալու” հրամանագրերի”,- գրում է թերթը: 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ