18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Աբխազիայում ռուս զինվորականների՝ հայերի վրա հարձակման մասին լուրը կեղծ է. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ երեկ “Նաշա Աբխազիա” կայքը տեղեկատվություն էր տարածել, թե Սուխումի շրջանի Աչադարա գյուղում ռուս զինվորականները հարբած վիճակում հարձակումներ են գործել հայկական 8 ընտանիքների վրա:

“Գրված էր, որ դեպքը տեղի է ունեցել Գումիստա գետի ափին, որտեղ հիմնականում բնակվում են հայեր: Ըստ այդ լուրերի՝ ռուս զինվորականները զրահամեքենաներով և “ՈՒԱԶ” մակնիշի մեքենաներով ներխուժել են գյուղ, բնակիչներից վերցրել գումար և ոսկեղեն: Բացի այդ, նրանք ընտանիքներից մեկից գողացել են մանդարինով լի բեռնատարը, որը ճանապարհին փչացել է, և այն թողել են կամրջի վրա:

Հաղորդվում է, որ բնակիչներից մի քանիսը ֆիզիկական վնասվածքներ են ստացել: 76-ամյա Լյուսյա Քոչարյանը տեղափոխվել է բուժկենտրոն:

Երեկ “Ժամանակը” կապ հաստատեց Աբխազիայի Գագրայի հայ համայնքի նախագահ Խաչիկ Մինասյանի հետ, ով տեղեկացրեց, որ նման բան տեղի չի ունեցել, որևէ բան չկա, եթե նման բան լիներ, ապա Աբխազիայի խորհրդարանի պատգամավորները, համայնքը տեղեկացված կլինեին:

Նա նաև նշեց, որ այսօր անձամբ այցելելու է Սուխումի բոլոր հայկական դպրոցները, գյուղերը, լինելու է Աչադարա գյուղում:

“Սուխումի շրջանում մոտ տասը հայկական դպրոց կա, բացի այդ, հայերս այստեղ որևէ քաղաքական խնդիր չունենք աբխազների հետ, եթե ունենայինք, 31 հայկական դպրոց չէինք ունենա մի երկրում, որի բնակչությունը 250.000 է: Իհարկե, լինում են կենցաղային մակարդակի վեճեր, բայց դա Հայաստանում էլ է լինում հայերի մեջ: Եթե որևէ հարց է առաջանում աբխազների հետ, միասին ճշտում ենք, քննարկումներ անում”,- հավելեց համայնքի նախագահը:

Համայնքի ղեկավարի խոսքերով՝ այս տեղեկատվությունը հատատ ձեռնտու չէ ոչ ոքի, ո՛չ աբխազներին, ո՛չ ռուսներին, ո՛չ Հայաստանին, միայն վրացիներին:

Նա նշեց, որ աբխազական խորհրդարանի պատգամավոր Լևոն Գալստյանը ցերեկը կապ է հաստատել և տեղեկացրել, որ նման տեղեկատվությունը սուտ է, սադրանք է:

“Եթե նման բան եղած լիներ, մենք շահագրգռված կլինեինք թնդացնելու, ասելու բոլորին, բայց նման բան չկա: Ինչ-որ մեկին հավանաբար շատ անհրաժեշտ է այս ինֆորմացիան, մեզ պետք չէ”,- ավելացրեց նա,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը`1in.am-ի

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ