18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Կալանավորը “Օդնոկլասնիկի”-ով սեր է խոստացել, ստիպել ապառիկով համակարգիչ ու հեռախոս “հասցնել” գաղութ. Ժամանակ

 “Ժամանակը” գրում է. “Շենգավիթ” վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ ընթանում է Աղասի Հովսեփյանի գործի դատական քննությունը: Նախագահող դատավորի հարցին, թե նախկինում քանի անգամ է դատապարտվել, 45-ամյա Աղասի Հովսեփյանը պատասխանեց, որ չի հիշում:

Նա լավ հիշում էր, որ առաջին անգամ դատապարտվել է 1996 թվականին: Իսկ վերջին անգամ էլ դատվել է 2011 թվականին ու դատապարտվել է 6 տարի ազատազրկման:

Պատիժը “Վարդաշեն” ՔԿՀ-ում կրելու ընթացքում Աղասի Հովսեփյանը համացանցի “Օդնոկլասնիկի” կայքի միջոցով ծանոթացել է Երևանի բնակչուհի, իրենից տարիքով զգալիորեն փոքր Գեղեցիկի (անունը փոխված է) հետ:

Աղասին Գեղեցիկին համացանցային սիրային զեղումներ է կատարել, խոստումներ տվել ու պտտել աղջկա գլուխը: Այնուհետև խոստովանել է, որ գտնվում է կալանավայրում, բայց, իհարկե, սխալմամբ է այնտեղ: Որպեսզի ապացուցի իր անմեղություն ու հնարավորինս շուտ դուրս գա ազատություն, հետևաբար և շուտ երջանկացնի Գեղեցիկին, «ռոմանտիկ» կալանավորը հայտնել է, թե իրեն համակարգիչ է հարկավոր:

Նա խնդրել է, որ Գեղեցիկը խանութից համակարգիչ գնի և ուղարկի կալանավայր, իսկ ազատություն դուրս գալով՝ ինքն անմիջապես վարձահատույց կլինի աղջկան:

Գեղեցիկի ասելով՝ ինքը, ճիշտ է, սկզբում ինչ-որ չափով տարվել էր Աղասիի զգացմունքների զեղումներով, բայց այնուհետև մարդկայնորեն ցանկացել է օգնել նեղության մեջ ընկած մարդուն: Միայն թե համակարգիչ գնելու համար Գեղեցիկը նյութական միջոցներ չուներ:

Աղասին նրան հորդորել է համակարգիչը գնել ապառիկ կարգով և խոստացել է, որ ինքը կկատարի ամենամսյա վճարումները:

Նույնիսկ կալանավայրից Աղասին կարողացել է կազմակերպել, որ «Գայանե 1» ՍՊԸ տնօրեն Գայանեն իրավունք վերապահող կեղծ տեղեկանք պատրաստի՝ իբր Գեղեցիկն այդ ՍՊԸ-ի հաշվապահն է ու ստանում է 120 հազար դրամ աշխատավարձ:

Գեղեցիկն այդ տեղեկանքով 2013 թվականի հուլիսի 24-ին ներկայացել է Երևանի Կասյան փողոցում գտնվող համակարգիչների խանութ և ապառիկ կարգով, ապառիկն իր անունով ձևակերպելով, գնել է 300 հազար դրամ արժողությամբ դյուրակիր համակարգիչ:

Գնած համակարգիչը Գեղեցիկն ուղարկել է կալանավայր՝ Աղասիին, իսկ վերջինս, ըստ մեղադրանքի, հափշտակել է այն: Եվ չի կատարել ամենամսյա վճարումները ապառիկով գնված համակարգչի համար:

Բայց Գեղեցիկը շարունակել է հավատալ Աղասիին և հույսեր կապել նրա հետ: Այնպես որ, երբ Աղասին աղջկան խնդրել է իր համար ձեռք բերել նաև բջջային հեռախոս, որովհետև առանց հեռախոսային կապի նա, իբր, չէր կարողանում կարգավորել իր գործերն ու ազատություն դուրս գալ, հասնել Գեղեցիկին, վերջինս անվերապահորեն հետևել է Աղասիի ցուցումներին:

2013 թվականի օգոստոսի 17-ին Գեղեցիկը գնացել է Ներքին Չարբախում գտնվող «Արմենտել» ՓԲԸ սպասարկման գրասենյակ ու ապառիկ կարգով գնել է 231 հազար դրամ արժողության «Սամսունգ» հեռախոս:

Հեռախոսը Գեղեցիկի կողմից դարձյալ անմիջապես ուղարկվել է կալանավայր ու դարձել է Աղասիի սեփականությունը: Ամենամսյա վճարումները Աղասին չի կատարել:

Եվ ի վերջո, հայտնվելով խաբվածի կարգավիճակում և ըմբռնելով դա՝ Գեղեցիկը հաղորդում է տվել իրավապահներին: Հանցավոր արարքները բացահայտվել են”,- գրում է թերթը:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ