25 Մայիսի, Saturday, 2024
KFC

“Առեւտուրը ոչ թե նստած ա, այլ պառկած ա…”. հրաժարականի պահանջ /վիդեո/

Հինգշաբթի՝հունվարի 29-ին,  կառավարության շենքի դիմաց դարձյալ հավաքվել են տոնավաճառների առեւտրականները, ովքեր բողոքում են “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքի դեմ:  Ցուցարարները պահանջում են ֆինանսերի նախարար Գագիկ Խաչտարյանի եւ փոխնախարար Արմեն Ալավերդյանի հրաժարականները:

Բողոքավորներն այն կարծիքին են, որ  օրենքը չի կասեցվում, քանի որ ֆինասների նախարարին դա ձեռնտու է: Henaran.am-ի հետ զրույցում գործարար Նարեկ Ստեփանյանը նշեց, որ “հնարավոր չէ այսպես աշխատել”` սապռնալով արտագաղթել:

 “Առեւտուրը ոչ թե նստած ա, այլ պառկած ա … ,-գոռում են առեւտրականները,- հետադարձ ճանապարհ չկա, հացադուլի կնստենք”:

Այս պահի դրությամբ ակցիայի մասնակիցներին կառավարության ներկայացուցիչները չեն հանդիպել:

Հիշեցնենք, 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։

Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով:

Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։ Տոնավաճառների աշխատողների բողոքներից հետո միայն հոկտեմբերի 6-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մինչեւ 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել ՛՛Շրջանառության հարկի՛՛  մասին օրենքում առկա գույքագրման պահանջը:

Մանրամասները`տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ