Ռուս հայագետի հակահարվածը ադրբեջանցիներին.
Հայագետ, նախիջեւանագետ Արգամ Այվազյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողներին ներկայացրեց իր երկու նոր աշխատությունները`՛՛Անատոլի Յակոբսոն. նամակներ՛՛ եւ “16-րդ դարի նորահայտ չորս ձեռագիր Ավետարաններ եւ 17-18-դդ. Յոթ արծաթյան կազմեր” գրքերը:
՛՛Անատոլի Յակոբսոն. նամակներ՛՛ գրքում առաջին անգամ հրապարակվել է ռուս հայագետ Յակոբսոնի եւ նրան ուղղված նամակները` տարբեր լեզուներով, թվով 260 հատ:
“Անատոլի Յակոբսոնը ռուս նշանավոր գիտնական էր, հայագետ, ով կյանքի մեծ մասը նվիրել է Հայաստանի մասին իր աշխատություններին: Յակոբսոնը մեկն էր այն գիտնականներից, ով հակահարված էր տալիս ադրբեջանցիներին, որոնք ասում էին, թե որոշ մշակութային կոթողներ հայկական չեն, մասնավորապես` Գանձասարը”,- ասաց Արգամ Այվազյանը:
Խոսելով “16-րդ դարի նորահայտ չորս ձեռագիր Ավետարաններ եւ 17-18-դդ. Յոթ արծաթյան կազմեր” գրքից` Ա. Այվազյանը նշեց, որ դրանում ներառված նյութերն առաջին անգամ են ներկայացվում:
“Նյութերը գտնվում էին Հունաստանում, մասնավոր պահոցներում, եւ այլն դրանք առաջին անգամ ներկայացվում են”,- ասաց բանախոսը: