29 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Սաստիկ բքի պատճառով 10-15 ավտոմեքենաներ խցանվել են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին` ժամը 13:00-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով 10-15 ավտոմեքենաներ խցանվել են Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից): Այս պահին ճանապարհաշինարարների կողմից տարվում են աշխատանքներ` մեքենաները խցանումից դուրս բերելու համար: Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Լևոն Հայրապետյանի տնային կալանքը երկարաձգելու վերաբերյալ բողոքի քննարկումը` փետրվարի 11-ին

Մոսկվայի քաղաքային դատարանը տեղափոխել է գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքը երկարաձգելու վերաբերյալ բողոքի քննարկումը: Այն տեղի կունենա փետրվարի 11-ին, տեղեկացնում է РИА «Новости»-ն: Հիշեցնենք, որ Լեւոն Հայրապետյանը մեղադրվում է «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վաճառքի գործով դրամական միջոցների յուրացման համար: Նա ձերբակալվել է նախորդ տարվա հուլիսի 15-ին: Գործարարն այժմ գտնվում է տնային կալանքի տակ:

Պահանջում են

      “Ժառանգություն” կուսակցությունն ու համանուն խորհրդարանական խմբակցությունը խորին մտահոգություն են հայտնում փետրվարի 7-ին մի խումբ դիմակավոր անձանց կողմից կատարված նոր բռնարարքի՝ “Կասեցում” շարժման գործուն մասնակից, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանին առեւանգելու եւ դաժան ծեծի ենթարկելու կապակցությամբ:   Մենք խստորեն դատապարտում ենք քաղաքական հայացքների համար ՀՀ քաղաքացիներին հետապնդելու եւ նրանց նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնելու […]

Ձյուն է տեղում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Սպիտակի ոլորանները, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհները և Ապարան քաղաքի շրջակա գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է  բքի և ցածր տեսանելիության պատճառով: Սիսիանի “Զանգե” կոչվող հատվածում առկա է մերկասառուց: Ձյուն է տեղում Լոռու մարզի Ալավերդի […]

Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Փետրվարի 9-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Նախարար Նալբանդյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի զինուժի կողմից Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին շեշտակի հաճախակիացած սադրիչ գործողությունների վրա: «Անցյալ շաբաթվա վերջին՝ Մյունխենի անվտանգության համաժողովին, Ադրբեջանի նախագահի հրաժարումը՝ ընդունել միջնորդների կողմից առաջարկված միջազգային […]

ԲՀԿ-ն անցել է գուշակություններին. Վարդան Այվազյան

՛՛ԲՀԿ-ի հայտարարությանը ծանոթ եմ, սակայն չեմ ուզում ուղղակիորեն կապել տեղի ունեցածին: Ընդհանրապես, կանխավ դեռ բան չեղած սկսում ենք գուշակություններ անել: Ներողություն,  թող դեռ պարզվի՝ ինչ է տեղի ունեցել, նոր քաղաքական գնահատականներ տվեք՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը,  փետրվարի 8-ին առևանգված և ծեծի ենթարկված ակտիվիստ Արտակ Խաչատրյանի դեպքին անդրադարձավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը: Այվազյանը գտնում է, […]

Կզղջան

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խոստագույնս դատապարտւմ է ակտիվիստ Արտակ Խաչատրյանի նկատմամբ իրականացված բռնությունը: ”Բռնության ցանկացած դրսևորում մեզ համար անթույլատրելի է, ընդհնարապես բռնությամբ, բիլակներով հարցեր լուծելը մենք անընդունելի ենք համարում ու ցանկացած նման արարք դատապարտում ենք՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս հույս հայտնեց, որ իրավապահ մարմինները կհայտնաբերեն մեղավորներին: ԱԺ փոխնախագահը դիմեց գործընկերներին. […]

Ազգային խոհանոցը` զբոսաշրջության մեջ. ծանոթ խինկալանոցների հաշվին

Զբոսաշրջություն կոչվածն ուղղակի փող աշխատելու միջոց է: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հկ նախագահ Սեդրակ Մամուլյանը: Նա նշեց, որ իրականում զբոսաշրջությունը նախ պետք է երկիրն ու մշակույթը ներկայացներ, նոր միայն փող աշխատելու միջոց լիներ: “Ուղղակի կա գումար, կա տարածք, կա արտասահմանում բարեկամ, վերջ տուրիստական […]

Վթար. անանցանելի է Երեւան-Մեղրի ճանապարհը

Այս պահին անելանելի վիճակ է ստեղծվել Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհի “Սյունիքի դարպասներ-Զանգեր” կոչվող հատվածում, չհասած Գորհայք գյուղը: Մի քանի ավտոմեքենաներ տեղացած ձյան եւ ուժեղ փոթորկի պատճառով չեն կարողանում տեղաշարժվել: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրին ավտովարորդները, մոտ 2 ժամ է սպասում են: Իրար են բախվել բեռնատարը, մարդատարն ու տրակտորը՝ անանցանելի դարձնելով ճանապարհը: Երթեւեկելի մասից դուրս է եկել նաեւ մի […]

Վթարային ջրանջատում Շենգավիթում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրատարի վթարի պատճառով ս.թ. փետրվարի 9-ին ժամը 9.00-ից դադարեցվել է Շենգավիթ վարչական շրջանի` Արտաշատի խճուղու, Թամանցիների, Բագրատունյաց, Չեխովի, Գ.Նժդեհի, Շևչենկոյի, Օդեսայի,  Պատկանյան, Եղբայրության,  Տարոնցի, Մարկվարտի, Հ. Հովհաննիսյան, Տիմիրյազևի, Եղ. Թադևոսյան, Մանանդյան, Արշակունյաց, Ֆրունզեի, Մայիսի 9, Գորգագործների, Շահամիրյանների, Լազոյի, Մանթաշյան, Բայդուկովի, Կոտովսկու, Ղարիբջանյան, Դոդոխյան, Հրազդանի, Զ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ