20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեր ժողովուրդը հոգնել է անիմաստ սենսացիաներից. Սեֆիլյանի պատասխանը՝ Տեր-Պետրոսյանին

«Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթին:

«Այսօր առավոտվանից տարբեր ԶԼՄ-ներից ինձ են դիմում հետաքրքրվելով իմ արձագանքի մասին, կապված ս/թ Մարտի 1-ի Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի հետ կապված: Իմ ֆեյսնուքյան էջի միջոցով ցանկանում եմ բոլորին պատասխանել. 

Նպատակահարմար չեմ համարում այս օրերին հակադարձել քաղաքական գործիչներին: Մեր ժողովուրդը հոգնել է անիմաստ սենսացիաներից: Դրա ժամանակը չէ: Մենք պետք է հնարավորինս շուտ ազգային պետություն կառուցենք և դառնանք միջազգային հարաբերությունների լիարժեք սուբյեկտ: Իսկ դրա համար հարկավոր է նախ հեռացնել ռեժիմին և երկրում հաստատել մեր ժողովրդի կամքն ու իշխանությունը: Հապաղելու դեպքում կարող ենք ամեն ինչ կորցնել: Ուստի բոլոր լուրջ և մտահոգ մարդկանց կոչ եմ անում օր առաջ լծվել ժողովրդի համախմբման և ռեժիմի հեռացման գործին»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ ելույթում առաջին նախագահն ասել է. «Հայ ժողովրդի մոտալուտ փրկության մասին ձեզ լիակատար պատկերացում տալու համար, ինձ մնում է միայն գաղտնազերծել այդ նոր միասնական ընդդիմության կոդավորած ստրատեգիական պլանը. Դավալուից ցախավելը հեծած, «մեկ պլյուս մեկ» քայլերգը շուրթերին եւ Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բեւեռ, ստորագրում քաղաքացիական պայմանագիրը, եւ շարժվելով դեպի Բաղրամյան 26, կյանքի կոչում «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը։

Կարծում եմ, հասկացողը հասկացավ, իսկ չհասկացողն այս հաղթական երթը շուտով իր աչքով կտեսնի։ Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ բաբելոնյան աշտարակի այս նոր շինարարները վերջապես մեկտեղվեն ու լիովին բացահայտվեն ժողովրդի առջեւ, որովհետեւ հետագայում այլեւս երբեք նման առիթ չեն ունենա, եւ Հայաստանը կմնա այդպես էլ չփրկված»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ