11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Անին հացադուլի է նստել երկու երեխաների հետ. Սերժ Սարգսյանից խնդրում է

Վեդիի բնակչուհի Անի Հարությունյանը իր երկու մանկահասակ երեխաների հետ այսօր հացադուլ է հայտարարել՝ նախագահական նստավայրի մոտ: Մեզ հետ զրույցում Անին ասաց, որ չի հեռանալու մինչև նախագահը իր խնդրին լուծում չտա:

«Ամուսինս 2 տարի 8 ամիս բանտարկված է, ու ես իմ երկու բալիկների հետ անհույս վիճակում եմ: Երեխաներն էլ ինձ հետ կմնան նախագահականի մոտ: Նրանցից մեկը 2 տարեկան 8 ամսեկան է, մյուսը` ընդամենը 2 ամսեկան»,-մեզ հետ զրույցում ասաց Անի Հարությունյանը:

Հարությունյանը տեղեկացրեց, որ ամուսնու դատապարտման օրից ինքը նախագահից ներում է խնդրում, սակայն որևէ պատասխան չի ստացել:

Անիի ամուսինը դատապարտվել է 6 տարի 6 ամիս պատժաչափով:

«Ես մնալու եմ էստեղ ու երեխեքիս էլ թույլ չեմ տա տանեն: Իմ ընտանիքին պահող չկա, ես ներում եմ խնդրում»,-ասաց Հարությունյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ