Ջուր չի լինի

“Երեւան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 4-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Նուբարաշեն վարչական շրջանի` 9-րդ եւ 12-րդ փողոցների, Նուբարաշենի զորամասի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: “Երեւան Ջուր” ՓԲԸ