07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Կադրային փոփոխություններ

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով Արամ Արսենյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ, իսկ Գագիկ Միրիջանյանը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Համլետ Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ։

Բիզնեսը պետք է զերծ պահել բյուրոկրատական քաշքշուկից

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարության նիստում հավանություն ստացած օրենսդրական երկու նախաձեռնությունները միտված են գործարար միջավայրի բարելավմանը: Որոշման նախագծերը ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհրդի առաջարկով պատրաստել էր կառավարության աշխատակազմի «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկը: Նախ հավանության է արժանացել «Թանկարժեք մետաղների […]

Կրակի վրայով թռչելը ժողովրդական սովորություն է

Տէառնընդառաջը անշարժ տոներից մեկն է, այն  անփոփոխ տոն է, նշվում է Սուրբ ծննդից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Այս մասին այսօր լրագրողներին ասել է Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միության համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը: “Երբ Հիսուսի 40 օրը լրանում է, ծնողները նրան բերում են տաճար՝օրհնելու: Սիմեոն կաթողիկոսն ընդառաջ է գնում Հիսուսի ծնողներին, գրկում փոքրիկին […]

Աշխատանքային միգրանտներից մինչև Պերմյակով. Փոստանջյանը բացահայտում է /վիդեո/

՛՛ՌԴ մուտքի արգելք ունեցող քաղաքացիների խնդրով զբաղվելը, իրավունքները պաշտպանելը նույնպես պետական համապատասխան մարմինների գործառույթն է, որը նույն տիրույթում է գտնվում՛՛,- այսօր կառավարության դիմաց՝ անդրադառնալով ՌԴ մուտք գործելու համար ՛՛սև ցուցակում՛՛ հայտնված քաղաքացիների բողոքին  ասաց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Փոստանջյանը նշեց, որ այսօր  մեր ինքնիշխանությունը գրեթե բացակայում է, ոտնահարվում է, և ոչ միայն ՌԴ-ում, […]

Դրական է. նախարարը՝ ԿԲ-ի որոշումից /վիդեո/

«Ես կարծում եմ, քաղաքականությունը որն իրականացվում է Կենտրոնական բանկի կողմից, նաև իր վերջին քայլը ներկայացված է իր հիմնավորումներով, և բնական է, որ այն քաղաքականությունը, որը վերաբերում է գնաճի զսպմանը, առաջին հերթին դրական քաղականություն է»,-այսօր Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցւոմ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ խոսելով ԿԲի վերջին որոշման մասին: «Կառավարության հետ իրականացվում են […]

Կողբ համայնքում հիմնանորոգվել է ներհամայնքային ավտոճանապարհը

ՀՀ Տավուշի մարզի Կողբ համայնքի բնակիչներն արդեն հնարավորություն ունեն երթևեկել առավել հարմարավետ և նոր ավտոճանապարհով: «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում ամբողջությամբ վերանորոգվել է Կողբ գյուղի շուրջ 3.6 կմ երկարությամբ ներհամայնքային ավտոճանապարհը, որտեղ գտնվում են գյուղապետարանը, դպրոցը, գյուղամիջյան նորակառույց եկեղեցին, Նոյեմբերյանի անտառատնտեսությունը: Նշված ներհամայնքային ճանապարհը տանում է դեպի Մշկավանք եկեղեցի և «Փյունիք» մանկական ճամբար: Համայնքի […]

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հրանտ Մաթևոսյանի հիշատակին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայ մեծ գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 80-ամյա հոբելյանի առթիվ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն:  Վարչապետը ծաղիկներ է դրել Հրանտ Մաթևոսյանի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա վառ հիշատակին:  Տաղանդաշատ գրողի հիշատակը հարգելու էին եկել կառավարության անդամներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ, արվեստագետներ, գրողներ, դերասաններ, ուսուցիչներ և աշակերտներ։ 

“Ծաղիկ Ռուբոն ու իրան հետևողները թող ստեղ չգան` վատ կլինի” /վիդեո/

Նոյեմբերյանի երկրապահները զայրացած են: Նոյեմբերյանի տարածաշրջանի ԵԿՄ գրասենյակում կայացած խորհրդակցության ժամանակ բազմաթիվ կարծիքներ հնչեցին, բոլորը խոսքները մեկ են արել. ՛՛Ծաղիկ Ռուբոն ու իրեն հետևող ազատամարտիկները հանկարծ ստեղ չգան: Թող ուրիշ տարածք պաշտպանեն, գալու են իրանց ընդդիմադիր  քաղաքականությամբ՝ առանց այն էլ թեժ մթնոլորտը սրեն: Ո՞վ ա նրանց կանչել ստեղ, Նոյեմբերյանում բոլորն էլ ազատամարտիկ են…՛՛: Ավելի ուշ, […]

Հաքերները կոտրել են Forbes-ի կայքը հատուկ նպատակով

Չինացի հաքերները կոտրել են Forbes-ի կայքը, հաղորդում է The Washington Post-ը` նկատելով, թե հաքերները ցանկացել են տեղեկություն ստանալ ԱՄՆ-ի ֆինանսական ու պաշտպանական ընկերությունների մասին։  Ի դեպ, վիրուսի զոհ կարող էին դառնալ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը Forbes-ի կայք այցելած օգտագործողները։ 

Առանց իշխանության գիտակցության որևէ մեկը չի կպնի քաղաքական գործչի

 «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանն այսօր շարժման ստեղծումից  27 տարի հետո լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այդ շարժումը տարբերվում է այս տարիների ընթացքում ծագած բոլոր շարժումներից էր, քանի որ դա մարդ-մարդու շարժում էր: «Մենք այդ շարժման ընթացքում այնպիսի մարդ էինք ստացել, որ մինչ այդ գոյություն չուներ, և հիմա էլ գոյություն չունի: Մարդը դնում էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ