18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

«Մինչև այսօր էլ չեմ տարբերում՝ ընդդիմությունը որն է, դիմությունը որն է»

Մեր ժողովուրդը միշտ ուշադրություն է դարձնում անունների հայկական լինելուն, իսկ ազգանուններին՝ ոչ: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ըստ նրա՝ շատ ազգանուններ այլ արմատներ ունեն, ու դրանց ևս պետք է ուշադրություն դարձնել: Հիշեցնենք, որ այսօրվա նիստին ԱԺ նախագահը Վահե Էնֆիաջյանին դիմեց որպես Էնֆաջյան, ապա կատակեց ու խոսեց ազգանունների ծագման մասին: 

Ինչ վերաբերում է ԱԺ-Կառավարության հարցուպատասխանին, որի ժամանակ վերջին անգամներին հարցեր էին հնչեցնում միայն գրավոր կերպով, և ընդդիմադիրների տեսակետով՝ դա թատրոն էր, որպեսզի իրենց «սուր» հարցեր հնչեցնելու հնարավորություն չտրվի, ապա ԱԺ նախագահը նկատեց, որ նախկինում էին ասում նման բան, իսկ օրինակ՝ երեկ այդպես չի եղել, ընդդիմադիրները բավական ակտիվ հնչեցրել են իրենց հարցերը: «Երբ ընդդիմությունը չորսն էր, տեղավորվում էր, հիմա հինգն են, ոչ: Եթերը նայեք, կտեսնեք, որ ընդդիմադիրների խոսքը շատ շռայլ տարածվում է»,-բացատրեց նա: 

Անդրադառնալով իրեն ընդդիմություն հայտարարած ԲՀԿ-ին՝ Սահակյանն ասաց. «Ճիշտն ասած՝ ես քաղաքականության մեջ շատ երկար եմ և մինչև այսօր էլ չեմ տարբերում՝ ընդդիմությունը որն է, դիմությունը որն է այն առումով, որովհետև մեզ մոտ գալիս է մի պահ, եբ կարծես թե մարդը ծնվում է ընդդիմադիր կամ դիմադիր, քաղաքականությունն ուզում է դիմադիր դաշտում լինի, ուզում է ընդդիմադիր, միևնույնն է՝ քաղաքական գործիչն ինքը ընդդիմադիր է»: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ