14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Լևոն Տեր-Պետրոսյանը չպետք է դառնար ՀՀ նախագահ»

«Պետք է անդրադարձ կատարենք 90-ականներին, որովհետև արտաքին քաղաքականության մեր ձախողումները սկսվեցին հենց այդ ժամանակ, և մենք սկսեցինք կեղծել ընտրությունները»,-այսօր Ազգային ժողովում մի շարք պատգամավորների հեղինակած հայտարարության տեքստը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին հարցի քննարկման ժամանակ ասաց նախագծի հիմնական զեկուղող Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց, որ հենց առաջին նախագահի ժամանակ եղած կեղծիքների ժամանակ խորհրդարանում հայտնվեցին այնպիսի մարդիկ, ովքեր չպիտի հայտնվեին: 

«Նաև 96 թվականին կեղծվեցին ընտրությունները, և Լևոն Տեր-Պետրոսյանը չպետք է դառնար ՀՀ նախագահ: Այդ օրվանից մեզ մոտ սկսվեց մոր ողնաշարի կռանալը և կոտրվելը: Ինչ վերաբերում է ձեր դիրքրոշմանը և վերջերս նրա կողմից հայտարարած դիրքորոշմանը, ապա պիտի ասեմ՝ այո, համահայկական հռչակագիրը ներառում է համայն հայության կարծիքը, դիրքորոշումը միասնական է և շատ կարևոր է: 95 թվականին, երբ ընդունվեց ՀՀ սահմանադրությունը, Լևոն Տեր-Պետրոսյանը չէր ցանկանում, որ մենք ունենայինք երկքաղաքացիություն, և համայն հայությունը մասնակցեր հանրապետության կառավարմանն ու ներկայացված լիներ կառավարման մարմիններում»:

Նա ՀԱԿ-ին դիմելով հարցրեց, թե ինչի են դեմ այս հայտարարությանը: Ըստ նրա՝ աշխարհը փոխվում է, և մենք էլ պիտի համահունչ քայլենք փոփոխություններին: Ի դեպ, Փոստանջյանը ողջունեց հայտնի հայուհի Քիմ Քարդաշյանի այցը: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ