06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Այդ հարցը «ջրվում է»»

Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել մի շարք պատգամավորների հեղինակած հայտարարության տեքստը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին: Նախագծի հիմնական զեկուցող, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ այս նախագիծը կարևոր քայլ է։ «Աշխարհին մենք պետք է ահազանգենք, թե ինչ է տեղի ունեցել, որ մենք զրկվել ենք հայրենիքից և այսօր տարածքային ամբողջականության վերականգման խնդիր ունենք։ Կոչ ենք անում դատապարտել մեր պետականության կայացման դեմ ուղղված նորագույն հանցագործությունը»,- ասաց Փոստանջյանը:

Նա ընդգծեց, որ անցյալ անգամ հնչած քննադատությունների հիման վրա մշակել են նոր տարբերակ, որտեղ արժևորվում է նաև համահայկական հռչակագիրը։ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց, որ այդպես էլ չի հասկանում, թե այս նախագծով մենք ինչ ենք պահանջում։ «Հիմա ճանաչե՞լ, թե՞ դատապարտել։ Եթե մենք ցանկանում ենք, որ Ցեղասպանությունը ճանաչեն, ինչո՞ւ ենք այդ փաստաթղթում վկայակոչում նաև այնպիսի փաստաթղթերի, որտեղ նշված է, որ մեր հողերն ենք պահանջում։ Այդ դեպքում այս փաստաթուղթն ուժը կորցնում է։ Պետությունները կճանաչեն, սակայն երբ հողի փոխհատուցման մասին է խոսքը գնում, այդ հարցը «ջրվում է»»,- նկատեց Բագրատյանը։

Իսկ Հանրապետական Շիրակ Թորոսյանն էլ նշեց, որ բնական է, որ բոլորն էլ հասկանում են, որ ճանաչելուց հետո գալու է հատուցման պահանջը։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ