03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Պերմյակովին ցմահ ազատազրկում է սպառնում. նա մեղսունակ է

Դատարանը երեկ երկարաձգել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանած ռուս շարքային Վալերի Պերմյակովի կալանքի ժամկետը. տեղեկացնում է Коммерсантъ-ը։
Պարզվել է նաև, որ  Քննչական կոմիտեն խստացրել և հստակեցրել է ավելի վաղ նրան առաջադրված մեղադրանքները։ Միայն երկու կետով զինծառայողին ցմահ ազատազրկում է սպառնում։

5-րդ կայազորի ռազմական դատարանի արտագնա նիստը տեղի է ունեցել ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում, որտեղ էլ ծառայությունն էր անցնում Վալերի Պերմյակովը։

Թերթի տվյալներով՝ արտագնա նիստի անցկացման հարցում պնդել են քննիչները, որոնք մտավախություն են ունեցել, որ Երևան տեղափոխելու ընթացքում զոհերի հարազատները կփորձեն հաշվեհարդար տեսնել։

Դատական նիստը տևել է մի քանի ժամ։ Արդյունքում դատարանը բավարարել է քննության միջնորդությունը՝ կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։

Թերթի տվյալներով՝ Պերմյակովին առաջադրված մեղադրանքը խստացվել ու հստակեցվել է։ Նա այժմ համարվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության անմիջական կատարողը։

Հավանաբար մեղադրանքի խստացումը հնարավոր է դարձել դատաբժշկական փորձաքննության ավարտից հետո, որի ընթացքում նրա կոշիկի, համազգեստի գլխարկի և թողած այլ իրերի կենսաբանական հետքերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք համապատասխանում են Պերմյակովի արյան խմբին։

Այլ անձանց հետքեր տուժածների տանը չեն հայտնաբերվել։

Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, հոգեբանական փորձաքննության արդյունքում Պերյմակովը մեղսունակ է ճանաչվել։ Այդ մասին գործակալությանն ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը՝ նշելով, որ փորձաքննությունը տեղի է ունեցել ռուսական ռազմաբազայի տարածքում։

«Փորձագետները Պերմյակովի մոտ հոգեկան շեղումներ ու խանգարումներ են հայտնաբերել, սակայն ընդհանուր առմամբ նա մեղսունակ է ճանաչվել»,-ասել է աղբյուրը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ