07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Գերմանիայի “Ձախերի կուսակցությունը” Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջնորդագիր է ներկայացրել խորհրդարան

Գերմանիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ձախերի կուսակցությունը» (Die Linke) «Մերօրյա Գերմանիայի և Հայաստանի հարաբերությունները. հիշել հայերի ու սիրիացիների ցեղասպանությունները» անվամբ միջնորդություն է ներկայացրել դաշնային հանրապետության խորհրդարան (Բունդեսթագ), գրում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Ըստ թուրքական «Hurriyet» պարբերականի` նշյալ միջնորդագիրը ստորագրել են «Ձախերի կուսակցության» խորհրդարանական խմբակցության նախագահ Գրեգոր Գիսին, պատգամավորներ Ուլլա Յելփքեն, Վոլֆգանգ Հերքեն, Սեվիմ Դաղդելեն, Անդրեյ Հունկոն, […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 14-15-ին արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, 17-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 16-ին, 18-ին՝ առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան`  2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 14-16-ին էապես չի փոխվի, 17-ի ցերեկը, 18-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:  Երևանում՝ Փետրվարի 14-18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 17-ին ժամանակ առ ժամանակ հնարավոր […]

Դրականն ու բացասականը /վիդեո/

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնում է ԵԱՏՄ-ի անդամակցության հետևանքներին Հայաստանի համար: Նախ, ըստ տնտեսագետի դրականը կարող է լինել այն, որ ՀՀ-ում զբոսաշրջությունը միգուցե զարգանա՝ ի հաշիվ ՌԴ քաղաքացիների: «Քանի որ սանկցիաներ են կիրառվում ՌԴ-ի նկատմամբ, ու նրանց քիչ մատչելի են եվրոպական շուկաները, հնարավոր է, որ օգուտ տա սա մեզ, ու մենք ունենանք զբոսաշրջության […]

Գիշերային անկոչ հյուր՝ ամուսինների ննջասենյակում

Փետրվարի 8-ին, ժամը 11.00-ին, մի քաղաքացի ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում էր տվել, որ 1991 թ. ծնված Գնել Հ.-ն գիշերը բաց դռնից մուտք գործելով Կարճաղբյուր գյուղում գտնվող իր տուն՝ ննջասենյակի մահճակալի ծածկոցի տակից փորձել է գողանալ ոսկյա զարդեր ու դրամ, սակայն նրան նկատել է իր կինը, որի ձայնից ինքն արթնացել ու հարվածել է Գնել Հ.-ին, որը […]

Սահակաշվիլին նշանակվել է Պորոշենկոյի օգնական

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին նշանակել է իր արտահաստիքային օգնականի պաշտոնում, գրում է РИА Новости-ն: Դեռեւս ոչ վաղ անցյալում մամուլում լուրեր հայտնվեցին այն մասին, որ Ուկրաինայի նոր իշխանական տարբեր կառույցներում Սահակաշվիլիին պաշտոններ են առաջարկվում, սակայն վերջինը չի ընդունում դրանք:

Լանջիկի տարածաշրջանում մառախուղ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Մարալիկի տարածաշրջանի Լանջիկի հատվածում մառախուղ է: Սիսիան-Գորիս-Շուռնուխ-Կապան ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է, Նոյեմբերյանում տեղում է թույլ ձյուն, Կապանում` անձրև: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության […]

Զինծառայողի սպանության գործով ձերբակալվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը

Երևանում տեղակայված N զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում ապացույցներ են ձեռք բերվել՝ սպայական աձնակազմի կողմից դրսեւորված անգործության վերաբերյալ, տեղեկացնում է ՀՀ Քննչական Կոմիտե-ն: Սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նյութերով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական […]

Ինչպես ենք գնում Տիրոջն ընդառաջ

Տեառնընդառաջը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և ս. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար: Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը: […]

Նուբարաշեն ՔԿՀ-ում փաստաբանը փորձել է կազմակերպել իր պաշտպանյալի փախուստը. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ “Նուբարաշեն” ՔԿՀ-ում ուժեղացվել է հսկողությունը փաստաբանների նկատմամբ: “Օրերս “Նուբարաշեն” այցելած մի փաստաբան փորձել է կազմակերպել իր պաշտպանյալի փախուստը. փաստաբանի հետ հանդիպումից հետո կալանավորի մոտ հայտնաբերել են սղոց, ինչից եզրակացրել են, որ դա բերել է փաստաբանը: Այս դեպքից հետո “Նուբարաշենում” սկսել են փաստաբաններին ներս թողնել մանրակրկիտ ստուգելուց հետո միայն”,- գրում է թերթը: […]

Երրորդ մասում 14-ամյա աղջկա հետ սեռահարաբերության համար երկրորդ երիտասարդն է դատվում. Ժամանակ

 “Ժամանակը” գրում է. “Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ շարունակվեց Արթուր Գ.-ի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ Արթուր Գ.-ն 2013 թվականի նոյեմբերի վերջերին, 2014 թվականի մարտի վերջերին ու հուլիսի սկզբին, լինելով 23-24 տարեկան, հաստատապես իմանալով, որ Սիմա Ա.-ի (անունը փոխված է)16 տարին չի բոլորել՝ 1999 թվականին ծնված աղջիկը հիշյալ ժամանակահատվածում եղել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված