07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Խայտառակ սկանդալ ոստիկանությունում /վիդեո/

“Չորրորդ ինքնիշխանություն”-ը փետրվարի 12-ի իր համարում մի պատմություն է ներկայացրել առ այն, թե ոստիկաններն ինչպես են բերման ենթարկել ավտովթարի ենթարկված երկու երիտասարդների ու նույնքան աղջիկների։ Լրագրողին հարցազրույց է տվել հիշյալ աղջիկներից մեկը՝ հիշյալ երիտասարդներից մեկի կին Քրիստինե Մ.-ն։ Նրա պատմածում ինչ ասես կա՝ ոստիկանների լկտիությունից մինչև բերման ենթարկվածների նվաստացում, ոստիկանների պահանջից, որ ոչ մի տեղ […]

Զարուհի Փոստանջյանի նախագիծը կքննարկվի

      ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության լրատվական ծառայությունից տեղեկացնում են. Սույն թվականի փետրվարի 16-ին, ժամը 12:00-ին, ՀՀ ԱԺ Արտաքինհարաբերությունների մշտական հանձնաժողովում կքննարկվի ՀՀ ԱԺ «Ժառանգություն»խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից շրջանառության մեջ դրված«Օսմանյանկայսրությունում հույների, ասորիների, եզդիների և այլ կրոնական ու ազգայինփոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը`որպեսմարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու ևդատապարտելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությաննախագիծը: […]

՛՛Երկրից դեռ չեմ պատրաստվում հեռանալ՛՛ /վիդեո/

՛՛Այսօրվա Ազգային ժողովը պետք է ցրվի՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա քաղաքական հետապնդում համարեց նախագահ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ականների ելույթները ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ: Մարտիրոսյանի խոսքով՝ քաղաքական հետապնդում կա ու եղել է նաև ՛՛Ժառանգության՛՛ նկատմամբ: Ինչ վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձին, Մարտիրոսյանն ասաց` հասարակության օրակարգում նման հարց […]

Հանդիպումն ավարտվեց

Եռյակի շրջանակներում տեղի են ունենում երկկողմ հանդիպումներ, որոնց նպատակը Սերժ Սարգսյանի ելույթից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի քննարկումն է: Բարգավաճ Հայաստան կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր տեղի է ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Հանրապետության առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը և […]

Ամբողջացվել է մայրաքաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերում 2015 թվականին նախատեսված աշխատանքների ծրագիրը

Մայրաքաղաքի վարչական շրջանները ներկայացրել են 2015 թվականին բազմաբնակարան բնակելի շենքերում նախատեսված աշխատանքների ծրագիրը, որն ամբողջացվել է Երևանի քաղաքապետարանում: Ըստ այդմ, բազմաբնակարան շենքերի ենթակառուցվածքների նորոգման ծավալները կգերազանցեն 2014 թվականի ցուցանիշները: Կնորոգվեն հարթ և թեք տանիքներ, ջրթափ խողովակներ, վերելակներ, ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցեր, շքամուտքեր, նորերով կփոխարինվեն հարկաբաժինների կոտրված կամ բացակա ապակիներ, կտեղադրվեն մուտքերի, տանիքների և նկուղների […]

Նավթի գինը վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ հասել է 60 դոլարի

“Նորմանդական քառյակի”` Մինսկում տեղի ունեցած բանակցություններից անմիջապես հետո նավթի գինը շուկայում բարձրացել է: Այն հասել է մինչեւ 60.01 դոլարի` բարելի դիմաց: Դեկտեմբերից սկսած` նավթի գինն առաջին անգամ է, որ այսքան բարձրանում է, հայտնում է ТАСС գործակալությունը: Վերլուծաբանները նշում են, որ նավթի գնի բարձրացմանը իսկապես նպաստել են Մինսկի բանակցությունները, համաձայն որոնց` Ուկրաինայում փետրվարի 15-ից հրադադար կհաստատվի: […]

Նախագահին hավատարմագրերն է հանձնել Հայաստանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Նախագահը շնորհավորել է դեսպան Միլսին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ, հույս հայտնելով, որ այդ առաքելությունը կնշանավորվի հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության նորանոր ձեռքբերումներով: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է իր […]

Տեր-Պետրոսյանը հեռացավ ԲՀԿ գրասենյակից

Եռյակի լիդերներից ՀԱԿ առաջնորդի Լևոն Տեր-Պետրոսյանի ու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը ավարտվել է: ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հետմանուտքով հեռացել է ԲՀԿ գրասենյակից, որտեղ և ընթանում էր  առաջնորդների հանդիպումը: Նշենք, որ լիդերների հանդիպումից հետո նախատեսվում էր նաև եռյակը ներկայացնող խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպում: Սակայն դեռևս հայտնի չէ, թե այդ հանդիպումն ավարատվել է, թե ոչ, […]

Համանախագահները Վիեննայում են

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում տեղեկացրել է, որ իրենք ժամանել են Վիեննա՝ կազմակերպության անդամ երկրներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության զարգացումներին ծանոթացնելու նպատակով: “Վիեննայում ենք, որպեսզի անդամ պետություններին Լեռնային Ղարաբաղի հակամարտության զարգացումներին ծանոթացնենք: Դրանից հետո կլինի ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացը քննարկելու նպատակով տարածաշրջան կարևոր այցը”,- գրել է նա:

Անձի դեմ ոչինչ չունեմ. Շարմազանովը` Ծառուկյանին /վիդեո/

՛՛Շատ դեպքերում չափավոր խոսքերի կոչեր եմ լսել, որ չի կարելի, և անհրաժեշտություն չկա երկրորդ քաղաքական ուժի, ղեկավարի հասցեին գնահատականներ հնչեցնել՛՛,-ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշել է, որ ՀՀԿ-ականները երբեք չեն մտել անձնական ու քաղաքական վիրավորանքների դաշտ:  Նա ընդգծել է, որ անձի դեմ ոչինչ չունի, սակայն քաղաքականությամբ պետք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ