30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Դիմա Բիլանը 33 տարեկան է /ֆոտո/

Այսօր, դեկտեմբերի 24-ին հայտնի երգիչ Դիմա Բիլանը դարձավ 33 տարեկան: Բիլանը այս տարի նախապես է նշել ծնունդը: Նա Crocus City Hall-ում համերգ է ունեցել` «33» անվանումով: Երգիչը կատակել է, որ ստիպված է լինելու մյուս տարի էլ կրկնել համերգները, քանի որ մյուս տարի հաստատ արդեն 33-ը լրացած կլինի, մինդեռ այս համերգներին դեռ չէր լրացել: Խոսելով այսօրվա […]

Հոգեւոր տգիտություն /վիդեո/

Աղանդավորությունը քայքայում է ընտանիքի հիմքերը: Հայ մարդուն հարիր չէ մայր եկեղեցուց շեղվելը, քանի որ մեզ համար լեզուն և հավատը ուրիշ նշանակություն ունեն: Տեր Կյուրեղ քահանա Տալյանը մտահոգված է.՛՛Եթե անգամ մարդը հոգևորից հեռու է, բայց նա դաստիարակվել է իր տանը կամ մանկապարտեզում, դպրոցում, որպես ազգասեր ու հայրենասեր, ապա դա խիստ պատնեշ է աղանդավորության դեմ՛՛: Քահանան վտանգը […]

Ութ ընտանիքի երջանիկ բնակարանամուտը՝ Ամանորի նախաշեմին

Վանաձորի Տարոն 3 թաղամասում տեղի ունեցավ նորակառույց  բազմաբնակարան շենքի բացման  և տնօրհնեքի արարողությունը:   Ամանորի նախաշեմին ամենամեծ նվերը Վանաձորի 8 ընտանիքների համար սեփական հարկի տակ նոր տարին դիմավորելն է: Մի ամբողջ կյանք վագոն-տնակում ապրելուց հետո ասօրվա իրականությունն անհավատալի է թվում շատերին:  «Բառեր չկան նկարագրելու իմ ապրածն ու զգացածը: 23 տարի մետաղական տնակում ենք ապրել:Երբեմն թվում էր՝ […]

ԵՏՄ հետաքննություն կատարող մարմնի լիազորությունները կտրվեն

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է հարց, որով Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրող Հայաստանի Հանրապետության լիազոր մարմիններ են ճանաչվում ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` յուրաքանչյուրն իր իրավասության շրջանակներում:   ՛՛Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրող Հայաստանի Հանրապետության լիազոր մարմիններ ճանաչելու մասին՛՛ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է` Եվրասիական տնտեսական միության պայմանագրի տարբեր կետերի դրույթների ապահովման […]

Քաղաքական մանևրներ. կեղծ ստրատեգներ

Այսօր, եթե փորձենք ուսումնասիրել ցանկացած քաղաքական համակարգ և այնտեղ գտնել գերիշխող քաղաքական կոնցեպտուալ տեսություններ և կոնկրետ գաղափարական հիմքեր, կհանդիպենք լուրջ խնդիրների, քանզի արդի քաղաքական համակարգերում գերակա հիմնական ուղղություներն են՝ դեմագոգիան, ծայրահեղականությունը և  մոնոպոլ դոկտրինները։ Նմանատիպ մի քաղաքական համակարգ՝ իր բոլոր ատրիբուտներով և կոլորիտով գործում է նաև ՀՀ-ում։ Թվում է՝ դաշտում առկա է քաղաքական ինստիտուցիոնալիզմի մաս […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Լևոն Մալխասյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ. «Դուք հայկական ջազի փառավոր ավանդույթները ստեղծագործաբար շարունակողներից եք՝ երաժիշտ, ով դարձավ նոր ավանդույթների ստեղծող ու տարածող և նոր մակարդակի բարձրացրեց հայկական ջազի միջազգային համբավն ու հեղինակությունը»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում: Սերժ Սարգսյանը հոբելյանի առթիվ նաև հեռախոսազրույց է […]

Ավտովթար Ջրաշեն գյուղի մոտ. կա տուժած

Դեկտեմբերի 24-ին, ժամը 15.27-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում` Ջրաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Թոռնուհին ծեծել է տատիկին` Ֆեյսբուքում իր ընկերության հայտը չընդունելու համար

ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է երիտասարդ մի կնոջ, ով մեղադրվում է իր տատիկին ծեծի ենթարկելու մեջ: Կինը ծեծել է 72-ամյա տատիկին այն բանից հետո, երբ վերջինը չի ցանկացել ընդունել ընկերանալու նրա հայտը Ֆեյսբուք սոցիալական կայքում, քանի որ, ըստ նրա, թոռնուհին Ֆեյսբուքում «քրեական էջ» ունի: Այժմ 27-ամյա Ռեյչելը ձերբակալված է:

Դառնալով հանրային կառույց՝ բուհը պետք է ավելի բաց աշխատի. Ա. Աշոտյան

ԵՊԲՀ-ում տեղի է ունեցել  կառավարման խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:Օրակարգում ներառված էր երկու հարց՝   2014 թվականին կատարված աշխատանքների հաշվետվություն և 2015 թվականի բյուջեի նախահաշվի հաստատումը:   ԵՊԲՀ ռեկտոր Մ. Նարիմանյանը կառավարման խորհրդին  ներկայացրել է ընթացիկ տարվա աշխատանքների ամփոփ հաշվետվությունը: 2014 թվականի աշխատանքներում մեծ տեղ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ