03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Հայաստանը՝ 2014-ին

2014 թվականը Հայաստանի Հանրապետության համար տնտեսական նկատելի  բարեփոխումների տարի է: Միջազգային հարաբերությունների մասով Հայաստանի համար շատ կարևոր էր 2014թ.հոկտեմբերի 10-ին Մինսկում Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի մասնակից երկրների կողմից Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի ստորագրումը: Մյուս կողմից, Հայաստանի  տնտեսության, և Ռուսաստանի Դաշնությունից ստացվող տրանսֆերտների ծավալի վրա բացասական ազդեցություն ունեցավ արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը, […]

Փողատերերն էլ պատերազմ կգնան/վիդեո/

Պատերազմ էր ու կռիվ, շատերը  չէին դիմանում արյունոտ տեսարանի ցավին, շատերը լքում էին պատերազմի դաշտը՝ հոգու անդորրը կորցրած: Սեյրան Չիլինգարյանը հիշում է այդ օրերը: Նրա ճանաչած  իսկական տղաները չեն փոխվել: Մեր հարցին, թե եթե հանկարծ նորից կռիվ լինի,առաջինը ովքե՞ր կգնան հայրենի հողի պաշտպանությանը Չիլինգարյանը, որը ծնունդով  Տավուշի մարզի Իծաքար գյուղից է, պատասխանեց .՛՛Էսօր հազարավոր հայրենասեր […]

Նոր օրենք տաքսու վարորդների համար, վերջ դեղին համարներին

Այսօր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց տաքսի ծառայություն մատուցող կազմակերպությունների ղեկավարների և անհատ վարորդների հետ: Նախարարը նշեց, որ այս երկու տարվա ընթացքում քննարկել են մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների ոլորտները կարգավորող օրենքներում և լիցենզավորման կարգում կատարված փոփոխությունները:  ՛՛Լսել ենք շատ քննադատություներ, փորձել ենք երկու տարի շարունակ բոլոր խնդիրներն ու հոգսերը հաշվի առնել, և […]

FEMEN-ի կիսամերկ ակտիվիստուհին փորձել է առեւանգել մանուկ Քրիստոսի արձանը /վիդեո/

Վատիկանում Հռոմի պապի սուրբ ծննդյան պատարագից հետո FEMEN-ի ակտիվիստուհիներից մեկը, ով կիսամերկ է եղել, հազարավոր հավատացյալների աչքի առաջ փորձել է գողանալ մանուկ Քրիստոսին պատկերող արձանը, գրում է unian.net-ը: Ակտիվիստուհին վազել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակ, որտեղ Սուրբ Ծննդյան կապակցությամբ տեղադրված է եղել Քրիստոսի ծնունդը պատկերող մսուրը, ու այնտեղից գողացել այն:  Ոստիկանները ժամանակին կանգնեցրել են նրան […]

Վերադարձան զորամասեր

Զինվորական ծառայության ընթացքում աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով Երեւանի քաղաքապետարանի եւ ԼՂՀ պաշտպանության բանակի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում իրականացվող ծրագրի շրջանակում մայրաքաղաքից զորակոչված եւս 100 ժամկետային զինծառայողների դեկտեմբերի 21-ից կարճատեւ արձակուրդ էր տրվել: Սա 2014 թվականի նմանատիպ վերջին նախաձեռնությունն էր, որում ընդգրկվել էին Կենտրոն, Նորք-Մարաշ, Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջաններից զորակոչված զինծառայողները: Դեկտեմբերի 25-ին […]

Բարձրագույն օրգանը կքննարկի Ծառուկյանի հրավերը /վիդեո/

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը չի ստացել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավերը՝ 2015թ. հունվարի 20-ին մասնակցելու հավաքին:  Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: Դեռ ժամանակ կա, եւ հրավերի դեպքում կուսակցության բարձրագույն օրգանը կքննարկի Ծառուկյանի առաջարկը:  “Ծանր կուսակցություն ենք, 110 տարվա եւ ունենք մեր պայքարի մերթոդները”,-ասաց նա: Մանրամասները տեսանյութում:

Կարևոր հարց է

 ՛՛Եթե մենք չունենանք խնդիրներ, ամեն ինչ լինի դրական, պիտի գնանք տուն ու հետևենք՝ ինչպես է լրագրողը մեկնաբանում երևույթները: Իհարկե, կան խնդիրներ ու խոչընդոտներ, ոչ մեկը երբեք չի ասել, որ նման բան կա, խնիրները շատ են՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք նախարարությունը 2014-ի ընթացքում թերություններ չի ունեցել: Հարցին, […]

Պատգամավորների ուղղությամբ նռնակ են նետել /վիդեո/

Անհայտ անձը նռնակ է տենել Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորների ուղղությամբ, որոնք կանգնած են եղել Կիեւի կենտրոնում հյուրանոցի շենքի մոտ: Միջադեպից հետո չարագործը վազել է խաչմերուկի կողմը այդ ընթացքում եւս մեկ նռնակ նետելով իրեն հետապնդող ոստիկանների ուղղությամբ: Իրավապահներից մեկը վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է հարձակվողի ինքնությունը:

Գործարարների հետ հանդիպել են

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր տարեվերջյան ասուլիսին հայտնեց, որ այս ընթացքում, ինչպես նաև հենց երեկ հանդիպումներ են եղել գործարարների հետ, քննարկվել են ԵՏՄի անդամակցության դեպքում գործարարության հետ կապված հարցերը, օրենքի փոփոխությունները, արտոնությունները և այլն: Նման հանդիւպումներ եղել են նար մարզերում: ԵՄ-ի հետ այս տարվա ընթացքում մի շարք ծրագրեր են իրականացվել, բանակցվել և ստորագևրվել են գյուղի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ