11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կկայանա «Անմոռուկ» ֆիլմի պրեմիերան /վիդեո/

Ապրիլի 16-ին, ժամը 18:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ռեժիսոր Վազգեն Համբարձումյանի «Անմոռուկ» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության, կատարված ջարդերի մասին, ինչպես նաև, թե ինչպես շատ ու շատ հայ մանուկներ  ցեղասպանությունից հետո սփռվեցին աշխարհով մեկ: Ցավոք, նրանցից շատերն այսօր կազմելով  ընտանիք՝ տեղյակ չեն իրենց ազգային ինքնության մասին…

Սցենարի հեղինակներ են  Գայանե Մարտիրոսյանն ու  Գոհար Պետրոսյանը:

Դերերում՝ Գրետա Մեջլումյան, Հովհաննես Օհանյան, Սուսաննա Սարգսյան, Ինա Ստեփանյան, Սեյրան Վանթյան, Մարատ Հովհաննիսյան, Նարեկ Բարսեղյան և այլք:

Նշենք, որ ֆիլմը մայիսի 10-15 կմասնակցի Սեվաստոպոլում տեղի ունեցող «Победили вместе» մրցույթին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ