14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Մեր գերխնդիրն է արդարացնել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ժողովուրդների ակնկալիքները.Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Ազգային ժողովում մասնակցել է «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկման բացմանը: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով նման ներկայացուցչական միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ վարչապետը նշել է. «Մենք մեծապես կարևորում ենք նման քննարկումների անցկացումը, որոնք թույլ են տալիս գնահատել ինտեգրացիոն գործընթացների ընթացքը, ինչպես նաև նախանշել կազմակերպության հետագա զարգացման […]

Ստիպում են տներից դուրս գալ, որ հյուրանոց կառուցե՞ն/վիդեո/

Արդեն երկար տարիներ Տերյան 23,25 և Լալայանց 37շենքերի բնակիչները պայքարում են:Այս  շենքերը  ՀՀ կառավարության որոշմամբ բացառիկ գերակա հանրային շահի ոլորտ է համարվել, բայց «Լոքալ դիվելոփերս» կազմակերպությունը արդեն տեսնելով, որ բնակիչները չեն համաձայնում և չեն ուզում լքել իրենց պատմական բնակարանները, դիմել է դատարան և հարկադիր միջոցով ուզում է մարդկանց պարտադրաբար հանել դուրս : «Ես այսօր կուզենայի անդրադառնալ […]

ՉԺՀ անհատույց օգնություն և արտոնյալ վարկ կտրամադրի ՀՀ-ը

2015-2018թթ. համար Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև համաձայնագիր է ձեռք բերվել, ըստ որի ՉԺՀ պետք է արտոնյալ պայմաններով վարկ տրամադրի ՀՀ-ը: Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման համար արտոնյալ պայմաններով 155,44 մլն. չինական յուան (մոտ 25.3 մլն ԱՄՆ դոլար) վարկ տրամադրել ՀՀ-ը, որի  համաձայն՝ վարկի արժույթը […]

Քննարկվել են երկկողմ համագործակցության ծրագրերը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և Լատվիայի առողջապահության նախարար Գունտիս Բելևիչի Ռիգայում կայացած  հանդիպման ժամանակ կողմերը ներկայացրել են երկու երկրի առողջապահական համակարգերի ձեռքբերումներն ու խնդիրները: Քննարկվել են համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ միջգերատեսչական փաստաթուղթ ստորագրելու հնարավորությունը։ ՀՀ առողջապահության  նախարարը հանդիպել է նաև  Լատվիայի բժիշկների ասոցիացիայի  նախագահ Պետերիս Ապինիսի հետ։ Մասնագիտական այս կառույցը զբաղվում է բժիշկների լիցենզավորման […]

«Մի տեսակ անբարոյականության նման բան է»

«Տարբեր ուժերի համար իշխանափոխությունը կարևոր է, և այդտեղ ոչ մի վատ բան չկա, բայց բերել, այն կապել ցեղասպանության տարելիցի ու այդ միջոցառումների հետ, մի տեսակ անբարոյականության նման բան է, ուղղակի սեփական անձերի վրա ուշադրություն չգրավելու այլ ձև չգտնելը տգեղ է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը՝ խոսելով «Հիմնադիր խորհրդարանի» «Հարյուրամյակն առանց […]

ԱՄՆ-ն պետք է օգնի նրանց, ում վերքը դեռ չի սպիացել. կոնգրեսական Ադամ Շիֆն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը. Tert.am

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, ով հայտնի է իր հայանպաստ գործունեությամբ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ծավալուն թեմատիկ անդրադարձ է ներկայացրել, գրում է Tert.am-ը` asbarez.com-ին հղումով:  Կոնգրեսականն իր հոդվածը սկսում է մի շարք պատմական փաստերի շարադրմամբ: «Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն, ականատես լինելով Ցեղասպանությանը, վստահաբար ասել է, որ «մարդկության ողջ պատմության ընթացքում […]

40 ամյա տղամարդը ցած է նետվել 8-րդ հարկից

Այսօր՝ մարտի 31-ի վաղ առավոտյան Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ է ստացվել  40-ամյա տղամարդու ինքնասպանության վերաբերյալ։ ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ պարզվել է, որ մարտի 31-ին Դավթաշենի 2-րդ թաղամասի բնակիչ, 40-ամյա Կ. Քոսակյանը բնակելի շենքի 8-րդ հարկից ինքնանետման եղանակով ինքնասպան է եղել: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Կարեն Ավագյանը՝ euractiv.com-ին. ՀՀ-ն, լինելով ԵՏՄ անդամ, երբեք չի ժխտել եվրոպական արժեքներն ու դրանց հավատարիմ մնալը

Այսօր The European Post ( http://europeanpost.co/armenias-ngo-laws-dispute/ ) կայքն իր էջերում զետեղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանի պատասխանը http://www.euractiv.com-ում հրապարակված «Ընդդեմ ՀԿ-ների հայաստանյան օրենսդրությունը՝ ներշնչված Մոսկվայի կողմից» Armenia’s anti-NGO laws inspired by Moscow  ( http://www.euractiv.com/sections/europes-east/armenias-anti-ngo-laws-inspired-moscow-313199 ) հոդվածին, որն անդրադառնում էր «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին, Հայաստանում հասարակական դաշտին։ Հոդվածում, մասնավորապես, […]

Ո՞նց կարող են չհարգել

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հերքեց այն տեղեկությունները, թե ԲՀԿ-ին հովանավորում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Եթե պետք է, մենք ինքներս կհովանավորենք ուրիշ ուժերի, և դա ձեզ հայտնի է, չեմ ուզում փակագծերը բացել»,-ասաց նա: Դիտարկմանը, որ ԲՀԿ-ականները գործող վարչապետին ու Կառավարությանն այնպես չեն քննադատում, ինչպես նախկինին, Մելքումյանը չհամաձայնեց.  «Վարչապետին չքննադատելու հարց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ