04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Թուրքիայում պղծվում ու թալանվում է հերթական հայկական գերեզմանատունը

Սթանոզի գյուղի հայկական գերեզմանատունը թալանվում է գանձեր որոնողների կողմից: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականը գրում է, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից ընդամենը 30կմ հեռավորության վրա գտնվող Սթանոզ գյուղը նախկինում բացառապես հայերով է բնակեցված եղել: Հայերը Կիլիկիայից այստեղ են եկել 15-րդ դարում, գրում է Ermenihaber.am-ը:

Արդեն 17-րդ դարում բնակավայրի առևտրական և արդյունաբերական հռչակը տարածվել էր անգամ մինչև Եվրոպա: Սթանոզում գործել են «Սուրբ Փրկիչ» և «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցիները և «Լուսինյան» ու «Ղևոնդյան» դպրոցները, որոնցում մինչև երկու հարյուր հայ մանուկ է կրթություն ստացել: Իսկ այսօր նախկին հայաբնակ գյուղից մնացել են միայն ավերակներ մնացել և հայկական գերեզմանատունը, որը գանձեր որոնողների կողմից անխնա թալանվում ու ավերվում է: Դրա հետևանքով շիրմաքարերից շատերն անհետացել են, իսկ շրջակայքում ցաքուցրիվ են եղել մարդոսկրի կտորտանքներ:

Սթանոզի հայկական գերեզմաատունը դեռևս 90-ական թվականներին հայտարարվել է որպես պահպանվող տարածք, բայց դրանից հետո էլ թալանը շարունակվում է: Գերեզմանատան մի մասն էլ տեղացիների կողմից օգտագործվում է որպես բացօթյա հանգստի տարածք: Նշվում է նաև, որ գերեզմանատան պահպանման համար տեղական ինքնակառավարման մարմինները նրա մի մասում մետաղալարեր են անցկացրել, սակայն դրանք ապամոնտաժվել են: Գերեզմանատան մի մասն էլ միացվել է տեղում ընթացող շինարարության տարածքին: Այս առթիվ Անկարայի ճարտարապետական պալատի ներկայացուցիչները նախատեսում են այցելել գերեզմանատան տարածք և տիրող իրավիճակի մասին զեկուցել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ