15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Մեր ժողովուրդը վատ է զգում դրանից. Սահակյանը՝ ՌԴ-ից Ադրբեջանին զենք վաճառելուց

«Քաղաքական տեսակետից ու ժողովրդավարական զարգացման տեսակետից մենք խորացնելու ենք մեր հարաբերությունները Եվրոպայի հետ: Սա հենց այհսօրվա արաձանագրոըմ չէ, դա միշտ ենք ասել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ գալուստ Սահակյանը՝ ամփոփելով Եվրանեսթի ու եվրոպական շաբաթվա արդյունքները: ԱԺ նախագահը նաև բացատրեց, թե ինչու նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցելու մարտի 20-ին Աստանայում կայանալիք ԵՏՄ Վեհաժողովին:  […]

ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է

ՀՀ կենտրոնական բանկում առկա և մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ վերջին շրջանում հասարակական որոշ վայրերում կարելի է հանդիպել «Ռոսս Գրուպպ» ՓԲԸ կողմից հրապարակված «միասին մարենք Ձեր վարկերը / Оказываем помощь населению в погашении кредитов» հայտարարությանը, որի համաձայն՝ «Ռոսս Գրուպպ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպություն) տրամադրում է օգնություն վարկերի մարման համար: ՀՀ կենտրոնական բանկն ուսումնասիրել է Կազմակերպության կողմից տարածվող […]

ԼՂՀ-ն շարունակում է ներդնել բոլոր ջանքերը տևական խաղաղություն ու կայունություն հաստատելու նպատակով. ԼՂՀ ԱԳՆ

Մարտի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդես է եկել ելույթով Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում կայացած «Արարատի ստորոտին» 5-րդ միջազգային մեդիա համաժողովում։ Իր ելույթում ԼՂՀ արտաքին գործերի նախարարն անդրադարձել է արցախահայության ազգային-ազատագրական պայքարին և ազգային վերածննդի՝ արցախահայության անցած ուղուն։ Կարեն Միրզոյանը ներկայացրել է ազատ և բաց ժողովրդավարական հասարակություն կառուցելու Արցախի ժողովրդի ջանքերը […]

Առաջադրվել է 7 կուսակցություն

Մարտի 19-ի ժամը 18.00-ին ավարտվել է ԼՂՀ Ազգային ժողովի 2015թ. մայիսի 3-ի հերթական ընտրությանը մասնակցելու համար կուսակցությունների ընտրական ցուցակների և քաղաքացիների առաջադրման ժամկետը: ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, թե համամասնական ընտրակարգով թեկնածուների ընտրական ցուցակներ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել 7 կուսակցություններ` Կոմունիստական, Շարժում-88 և Ազգային վերածնունդ  կուսակցությունները` ընտրական ցուցակներում 14-ական, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը` […]

Շատ տխուր է տեսնել անմեղ կյանքերի կորուստը կրկին. Սաջադ Քամիր

«Երբ ես եկա ասյտեղ, առաջին իսկ հանդիպումս ԵԱՀԿ-ի դեսպանի հետ էր: Մենք բացարձակապես հանձնառու ենք մնում՝ սատարելու ԵԱՀԿ-ին ու Մինսկի գործընթացը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության նախագահ Սաջադ Քարիմը՝ խոսելով սահմանին առկա լարված իրավիճակի ու Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի անընդհատ խախտման մասին: «Շատ տխուր է տեսնել անմեղ կյանքերի կորուստը կրկին: Մենք […]

Մայրաքաղաքի 19 բարեգործական ճաշարաններում տաք սնունդ են ստանում շուրջ 2400 շահառուներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն  այցելել է  Նոր Նորքում  գործող  «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության,  «Հայ օգնության ֆոնդի» և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող բարեգործական ճաշարաններ, ծանոթացել  ճաշացանկին, ճաշարանների սանիտարահիգիենիկ պայմաններին, զրուցել շահառուների հետ, լսել նրանց կարծիքներն ու առաջարկները` իրականացվող ծրագրի վերաբերյալ: Երևանի քաղաքապետարանը մի շարք […]

Քննարկվեցին «Հայոց ցեղասպանություն» թեմայով ներկայացված հայտերը

Մարտի 20-ին տեղի ունեցավ ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվեցին «Հայոց ցեղասպանություն» թեմայով անվանակարգերում ներկայացված հայտերը։ Մրցութային հանձնաժողովի անդամ, փորձագետ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը կարևորեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում հասարակական կազմակերպությունների կողմից նշված թեմայով իրականացվող ծրագրերը։ «ՀԿ-ներն անմիջապես շփվում են հասարակության […]

Նախագահը հյուրընկալել է մի շարք առաջատար լրատվամիջոցների ղեկավար կազմի ներկայացուցիչների

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է ռուսաստանյան մի շարք առաջատար լրատվամիջոցների ղեկավար կազմի ներկայացուցիչների՝ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի գլխավոր խմբագիր Վլադիմիր Սունգորկինին, «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի մեկնաբան Ալեքսանդր Մինկինին, Ռուսաստանի հանրային հեռուստաընկերության մեկնաբան Լեոնիդ Մլեչինին, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագրի տեղակալ Մարինա Զախարովային, ինչպես նաև Ռուսաստանի ժուռնալիստների միության քարտուղար Աշոտ Ջազոյանին, ՌԴ պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի ժուռնալիստների միության քարտուղար […]

Թուրքական մամուլի արձագանքը` Սերժ Սարգսյանի ելույթին

Մարտի 18-ին Երևանում մեկնարկած «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային 5-րդ մեդիաֆորումի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը լայն արձագանք է գտել թուրքական լրատվամիջոցներում, այդ թվում` իշխանամետ, գրում է  Ermenihaber.am-ը: Իշխանամետ այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են TRT-ը, CnnTurk-ը և Aksam-ը մեդիաֆորումի շրջանակներում ՀՀ նախագահի ելույթին անդրադարձել են համառոտակի` մեջբերելով միայն ելույթի այն հատվածը, որն ըստ իրենց, պարունակում է […]

«ՀՀ-ի իրավունքն է որոշել, թե ինչպես է նա ցանկանում դիրքավորվել»

«Մեր ցանկությունն է աշխատել Հայաստանի հետ այնպես, որ կարողանանք մեր բոլոր արժեքները ամրապնդել, բայց ՀՀ-ի իրավունքն է որոշել, թե ինչպես է նա ցանկանում դիրքավորվել, բայց ես կարծում եմ, որ այդ դիրքավորումը մեզ պետք է բավական հնարավորություն ընձեռի, որ առաջ շարժվենք մի շարք ոլորտներում ու դրանց հիման վրա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մեծ Բրիտանիայի պատվիրակ Սաջադ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ