Քննարկվել են «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների ֆորումի» աշխատանքները
Ապրիլի 8-ին Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ընդունել է «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների միջազգային ֆորումի» պատվիրակությանը` տնօրեն Աննիկա Հիլդինգ-Նորբերգի գլխավորությամբ: Նույն օրը կայացել է պատվիրակության այցը Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ: Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման նպատակն էր քննարկել այս տարվա հոկտեմբերի 5-6-ը Երևանում կայանալիք «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների ֆորումի» ամենամյա խորհրդաժողովի […]





































