12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Աբսուրդ է

«Մեր ընկերները շարունակում են ձերբակալված մնալ ու դրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ մեզնից շատերն էլ ծանուցագրեր են ստացել ու բացատրություն են տվել ոստիկանությունում: Մեզ գործում ընդգրկում են իրբրև վկա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը:

Սարուխանյանը չի ընկալում, թե ի՞նչ վկայության մասին կարող է խոսք լինել, եթե մարդիկ հանցագործություն չեն կատարել. «Խուզարկությունների ժամանակ դատարանի որոշում կար՝ խուզարկություն անցկացնելու: Մեր գրասենյակի խուզարկության ժամանակ ես ներս մտա և ցանկացա ծանոթանալ դատարանի որոշման հետ ու այն ինձ ցույց տվեցին: Որոշման մեջ կար մի տող, որտեղ գրված էր՝ զինված պայքարի կոչ անելու մեղադրանքով»,-նկատեց Սարուխանյանը:

ՀԽ անդամը նշեց, որ խուզարկության արդյունքում զենք չի հայտնաբերվել հետևաբար ձերբակալվածներին ազատ չարձակելը աբսուրդ էր. «Այս անգամ էլ նշեցին, որ ձերբակալել են զանգվածային անկարգությունների կոչ անելու համար, այսինքն` փոխեցին երանգավորումը: Շարժվեցին ստալինյան մեթեոդներով՝ բռնել մարդուն, իսկ մեղադրանքը հետո մոգոնել»:

Սարուխանյանը տեղեկացրեց , որ Հիմնադիր խորհրդարանի ձերբակալված 6 անդամների վիճակը նորմալ է, նրանք սպասում են արդարության հաղթանակին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ