19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Մարդն իր խոսքի ու հայացքի համար բանտ չպիտի երթա. Սերժ Թանկյանը՝ քաղբանտարկյալներից ու համերգից /վիդեո/

 «Ես չգիտեի, որ 24, այդչափ մարդ կա, գիտեի, որ քանի մը մարդիկ կան, որ բանտարկված են իրենց քաղաքական հայացքների, տեսանկյունի համար, և իմ կարծիքն ու քո կարծիքը նույնն են, որ այն ձևով, որ մարդն իր խոսքի ու հայացքի համար բանտ չպիտի երթա, եթե ուրիշ կարևոր ոճիր չկա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց SOAD ռոք խմբի ներկայացուցիչ Սերժ Թանկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում նրան, որ Հայաստանում այսօր շուրջ 24 քաղբանտարկյալ կա:

Նախօրեին Հանրապետության հրապարակում կայացած համերգին նա ասել էր, որ այլևս չի գնալու: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչ ի նկատի ուներ, երգիչն էլ ժպտաց ու ասաց` նկատի է ունեցել, որ հոգեպես չի հեռանալու Հայաստանից:

Ինչ վերաբերում է համերգին, ապա Սերժ Թանկյանն ասաց, որ երկու անգամ նվագել է  Հայաստանում, այդ ժամանակ արդեն զգացել է երիտասարդության եռանդը, սակայն համերգին այդքան մարդու չէր սպասում: Հարցին, թե հնարավոր է ավանդույթ դառնա ապրիլին այստեղ համերգ տալը, նա արձագանքեց. «Տղոց հետ կխոսեմ այդ մասին»:

Կիսվելով համերգից ունեցած տպավորություններով՝ երգիչն ասաց. «System-ի շոուն ու Հայաստան գալը այնպիսի զգացումներ էին, որ երբեք չեմ ունեցել, այնպիսի նոր ու էլեկտրական զգացմունքներ են, որ երբեք չեմ զգացել, հզոր ու շատ զգացմունքային էր  համերգը, բեմում կանգնած ասում եմ վաու, ինչը ոչ մի համերգի ժամանակ չեմ ասում»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ