22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Երեւան կժամանի Միլորադ Դոդիկը

Ապրիլի 22-ին Երեւան է կժամանի Բոսնիա և Հերցոգովինայի կազմի մեջ մտնող Սերբական Հանրապետության  Նախագահ Միլորադ Դոդիկը` Հայոց ցեղասպանության 100-ամյա միջոցառումներին մասնակցելու նպատակով: Ապրիլի 24-ին Երեւանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ներկա են լինելու Ֆրանսիայի, Ռուսաստանի, Կիպրոսի նախագահները:

Ցեղասպանության ընդունումը կարող է բերել Երեւանյան հիվանդության նոպաների թուլացման. հոգեթերապեւտ /վիդեո/

Ցեղասպանության թեման դեռ լիարժեք ուսումնասիրված չէ: 100 տարի առաջ ցեղասպանության վերապրածներին ավելի բարոյական եւ նյութական աջակցություն էին ցույց տալիս, իսկ նրանց առողջությունը շատ չուսումնասիրվեց: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեթերապեւտ, նարեկաբույժ Արմեն Ներսիսյանը: Նա նշեց, որ Ցեղասպանություն վերապրածների ու նրանց սերունդների մեջ մեծ սթրես կա, ինչն արտահայտվել է վախով, տագնապով, […]

«ԱՄՆ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ նշեց, որ այսօր տեղեկություն հայտնվեց այն մասին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի օգտագործելու «Ցեղասպանություն» բառը: «Բայց դա չի նշանակում, որ ԱՄՆ-ն չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը՝ ի հեճուկս Թուրքիայի հայտարարությունների: ԱՄՆ-ի կառավարությունը ոչ միայն ճանաչել է, այլև դա արել է քանիցս»,-նկատեց […]

Վատիկանը չեղյալ է հայտարարել իր մասնակցությունը Գալիպոլիի միջոցառումներին

Թուրքական լրատվամիջոցները, հղում տալով Վատիկանում Թուրքիայի դեսպանությունից ստացված տեղեկությանը, հայտնում են, որ Գալիպոլիի մարտերի 100 ամյակի պետական միջոցառումներին մասնակից հյուրերի մեջ այլևս չի լինելու Վատիկանի ներկայացուցիչը: Թուրքիայի արտգործնախարարության հրավիրյալների ցուցակում նախապես  ընդգրկել էր նաև Վատիկանի եկեղեցու Արդարադատության և խաղաղության խորհրդի նախագահ կարդինալ Պետրոս Կոդվո Ափփիահ Թուրքսոնի անունը: Այժմ արդեն նրա մասնակցությունը չեղյալ է հայտարարվել, իսկ […]

Նոր նշանակում

Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 21-ին հրամանագիր է ստորագրել ըստ որի Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանին նշանակել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Հրամանագրում, մասնավորապես՝ նշված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանին, համատեղության կարգով, […]

Արտակարգ պատահար Նոր Նորքում. քիչ էր մնում կամրջից թռներ

Այսօր առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Նոր Նորք 5-րդ և 4-րդ զանգվածների միջնամասում գտնվող կամրջի տարածքում: «69» համարի երթուղային տաքսին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարե պատնեշին և կախվել ձորի վրա: Բարեբախտաբար երթուղայինի արագությունը ցածր է եղել: Տուժածներ չկան: 

Սահմանին անհանգիստ է

Ապրիլի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ադրբեջանցիների կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից, ՀԱՆ-17, ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, ԶՈւ-23/2 տիպի զենիթային համակարգերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5500 կրակոց: Հայկական բանակը պատասխանել է ադրբեջանական կողմին համարժեք: 

Շատերը կերազեին

«Լևոն Զուրաբյանը Ստրասբուրգում խոսոմ է Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացված ճնշումների մասին՝ այն դեպքում, երբ վերջինս նոր բիզնեսների է տիրանում ու փեսային դարձնում մարզպետ: Շատերը կերազեին այդպես «ճնշվել»,-կարծում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: 

Գիշերը ձերբակալվել է սպանության գործով հետախուզվող Սեւանի նախկին քաղաքապետի որդին

Ոստիկանությունը այս գիշեր հայտնաբերել է Սեւանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանի (Մողես) որդուն՝ Արթուրին, ով հետախուզվում էր Սեւան քաղաքի 44-ամյա բնակչի սպանելու գործով հարուցված քրգործի շրջանակներում: Ոստիկանությունից այս կապակցությամբ հայտնում են. «Ապրիլի 22-ին, ժամը 01.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության  ծառայողները  Երևան քաղաքի Աբելյան փողոցից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արթուր Ա.-ին, ով ապրիլի 9-ից ոստիկանության Սևանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ