15 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

«Տեղեկություններ ունենք Բաքվի գնած սպառազինության մասին»

Լայնածավալ աշխատանք է ընթանում սահմանում իրավիճակը բարելավելու, պաշտպաբական կառույցները տեխնիկական միջոցներով համալրելու ուղղությամբ։ Այսօր առաջնագծում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:  «Մենք տեղեկություններ ունենք Բաքվի գնած սպառազինության մասին։ Ի պատասխան, շնորհիվ նոր սպառնազինության, բարձր բարոյական ոգու եւ անձնական պատրաստության մենք պահում ենք հավասարակշռությունը։ Զինված ուժերը պատվով են կատարում իրենց առջեւ դրված խնդիրները»,-շեշտեց նա: […]

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչը կմասնակցի ՌԴ-ում անցկացվող հավաքներին

ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2015թ. աշխատանքային պլանի համաձայն` ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչը կմասնակցի Կոստրոմայում (ՌԴ) ս.թ. մայիսի 13-15-ը անցկացվելիք ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական (ՌՔԿ) պաշտպանության զորքերի ներկայացուցիչների ուսումնամեթոդական և ՌՔԿ իրավիճակի վերահսկման ու գնահատման մասնագետների հերթական հավաքներին:  

Ձեթն ու գինին շատ լինեն մեր երկրում

Բարի խոսքը ձեթ է, բարի գործը՝ գինի: Եթե այս ձեթն ու գինին շատ լինեն մեր երկրում, այն մեզ համար կդառնա Ավետյաց Երկիր: Մայիսի 12-ի ճաշու ընթերցվածք՝ Ղուկ. 17: 1-19 Գործ. 21: 15-26 Ա Հովհ. 3: 10-20 Հովհ. 10: 22-42 Մատթ. 17: 21 – 18: 9 Մարկ. 9: 29-49։ Մայիսի 12, Օրվա խորհուրդը Աղբյուր` Qahana.am

21 ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 11-ին, ժամը 09.30-ին, Երևանի Չեխովի և Բագրատունյաց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես-ՄԼ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել»-ը ինքնաբերաբար առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Լավրովը Քերիին լոլիկ ու կարտոֆիլ է նվիրել /ֆոտո/

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր Սոչի է ժամանել, որպեսզի հանդիպումներ ունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Բանակցությունների ընթացքում Լավրովը Քերիին  նվիրել է կրասնոդարյան լոլիկներ, կարտոֆիլ, ինչպես նաև Մեծ հաղթանակի խորհրդանիշով շապիկ, հայտնում է РИАНовости–ն: 

«Պուտին. Պատերազմ». Նեմցովի աղմկահարույց զեկույցը

Հրապարակվել է  վերջերս Մոսկվայում սպանված ընդդիմադիր պատգամավոր Բորիս Նեմցովի` փետրվարին պատրաստած զեկույցը` «Պուտին. Պատերազմ» անվանումով, գրում rbc-ն: Զեկույցը նվիրված է ուկրաինական ճգնաժամում ռուսական միջամտությանը: դրանում նշվում է, որ Ուկրաինայի արևելքում անցած տարվա օգոստոսից մինչև այս  Զեկույցը հիմնված է բաց տվյալների և մահացած զինվորների բարեկամներից Նեմցովի ստացած տեղեկությունների հիման վրա: Նեմցովի զեկույցի համաձայն՝ զոհված զինծառայողների մտերիները […]

Գործատուներն իրավունք չունեն արտաքինի, երկար ոտքերի պահանջներ դնել, եթե մասնագիտական անհրաժեշտություն չկա /վիդեո/

«Բազմաթիվ ծրագրեր են իրականացվում՝ պետական հսկողություն, վերահսկողություն, պետական մարմինների կողմից իրականացվում են տեսչական բարեփոխումներ մեր երկրում, ստուգումների համակարգ է ներդվում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը՝ պատասխանալեվ հարցին, թե ինչպես կարող են ՀՀ-ում գործատուներին պարտադրել չխախտել աշխատանքային օրենսգիրքը: Նշենք, որ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ են նախատեսվում: Դիտարկմանը, […]

Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը

Մայիսի 12-ին էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ԱԶԲ Գործադիր տնօրենի տեղակալ Դոմինիկ Ուոլթեն-Ֆրանսը և Հայաստանում ԱԶԲ մշտական  առաքելության ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլը:  Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը: […]

ՎիվաՍել-ՄՏՍ-ը «զրկել է» Մետրոպոլիտենին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը դադարեցրել է անվճար Wi-Fi ինտերնետի տրամադրումը Երևանի մետրոպոլիտենում՝ մինչև երրորդ անձանց  կողմից իր ենթակառուցվածքին չարտոնված միջամտության հետ կապված խնդրի լուծումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երևանի մետրոպոլիտենի տարածքում անվճար Wi-Fi ինտերնետ է տրամադրում 2012 թվակականի օգոստոսից, որպեսզի մետրոյով երթևեկող քաղաքացիներն ունենան հաղորդակցվելու և համացանցից օգտվելու հնարավորություն՝ գնացքի սպասելիս կամ երթևեկության ընթացքում: Wi-Fi ինտերնետ ծառայությունը Երևանի մետրոպոլիտենի տարածքում գտնվելու […]

Աշխատանքը ինձ չփոխի բացասական իմաստով. Աշոտյանի ցանկությունը

Աշխատանքային եռուզեռի մեջ մոռացել էի, որ վեց տարի առաջ այս օրը պատիվ ունեցա երկրի Նախագահի կողմից նշանակվելու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար: Դժվար ու կարևոր աշխատանքի տարիները արագ անցան: Հակված չեմ այս պահին ամփոփումների, քանզի շարունակում եմ աշխատել  Ընդամենը ասեմ, որ այս ընթացքում և կայուն հաջողություններ ունեցանք, և դեռ չլուծված խնդիրներ: Շնորհակալ եմ բոլոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված