06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Աղիքային ինֆեկցիա Արմավիրի մանկապարտեզում, հոսպիտալացվել են երեխաներ

ՀՀ առողջապահության նախարարությունը մայիսի 18-ին տեղեկատվություն է ստացել, որ Արմավիր քաղաքի թիվ 9 մանկապարտեզի 6 սան մայիսի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում աղիքային գանգատներով դիմել է Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք։ Ահազանգն ստանալուն պես նախարարության մասնագետները տեղում իրականացրել են համաճարակաբանական մանրակրկիտ հետազոտություններ։

Վարակի աղբյուրը պարզելու նպատակով կենսաբանական նյութի նմուշառումներ են կատարվել հիվանդներից և մանկապարտեզի սպասարկող անձնակազմից, ինչպես նաև խոհանոցից և խմբասենյակներից։ Ձեռնարկվել են կանխարգելիչ և հակահամաճարակային համալիր միջոցառումներ։ Հնարավոր այլ հիվանդներին վաղաժամ հայտնաբերելու նպատակով մարզպետարանի հետ համատեղ կիրականացվեն բակային համայցեր։ 

Ներկա պահին հիվանդանոցում բուժվող 6 երեխայի  վիճակը մասնագետները գնահատում եմ միջին ծանրության։ Կազմակերպված բուժման արդյունքում նկատվում է առաջխաղացման դրական տեղաշարժ։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ