Ավտովթար Երևան – Մեղրի ճանապարհին. կան տուժածներ
Մայիսի 18-ին, ժամը 14.33-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան – Մեղրի հատվածի 45-րդ կմ-ում` Ոսկետափ գյուղի մոտակայքում, բախվել են «Մերսեդես» մակնիշի 34ZV123 պ/հ (վարորդ` Վ. Ա. ծնվ.1987թ.) ավտոմեքենան և «ԳԱԶ 53» մակնիշի 43OO702 պ/հ բեռնատարը (վարորդ` Ա. Ա. ծնվ. 1952թ.):
Մինչ հրշեջ – փրկարարների կանչի վայր հասնելը` Վ.Ա.-ը, ուղևորներ՝ Ա. Չ.-ը (ծնվ.1986թ.) և Մ. Ա.-ը (ծնվ.2013թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ, փակել գազի բալոնների փականները և անջատել մարտկոցները: