17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Իշխանությանը ձեռք չի տալիս

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ Հայաստանում ոչ թե ներքաղաքական կյանքն «է մահացել», այլ քանի որ ինքը հասարակությունն է «մահացած», նա չի կարողանում ներքաղաքական կյանք իրականացնել: «Պետք է հասկանանք, որ կուսակցությունները օդից չեն իջնում, ծնվում են հասարակությունից՝ հասարակության շահերը պաշտպանելու համար, սակայն քանի որ այդ հասարակությունը չկա, բնականաբար, այդ կուսակցությունները ոչ մի բան չեն կարող անել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ ընդդիմությունը համախմբված չի գործում, մասնավորապես երեկ Ազգային ժողովում ՀԱԿ-ի սկսած ստորագրահավաքին, որին միացան ՕԵԿ-ն ու «Ժառանգության» պատգամավորներից, ապա Բադալյանն ասաց. «Բնական է, որ այդ հարցի քննարկումը ձեռք չի տալիս իշխանություններին և պրոիշխանական ուժերին, այդ պատճառով էլ այդ նախաձեռնությանն աջակցեց միայն «Ժառանգությունը», իսկ ՕԵԿ-ը մահացած ուժ է, որի մասին խոսել պետք չէ, որովհետև 2008 թվականի մարտի մեկին երբ նրա ղեկավարը փոխեց ստացած հարյուր հազարավոր ձայները մի պաշտոնի հետ, որն էլ լքեց, այն դադարել է գոյություն ունենալ:

Այդ պատճառով էլ կարող ենք ասել, որ ակտիվության նշաններ ցույց են տալիս ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», իսկ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, գաղտնիք չէ, քաղաքական կյանքն էլ ցույց է տալիս, որ ավելի են վերածվում պրոիշխանական ուժերի»: Ըստ Բադալյանի՝ այս իսկ պատճառով էլ այս երկու ուժերը չեն կարող միանալ իշխանությանը քննադատող կամ իշխանությանը վնասող ինչ-որ նախաձեռնության:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ