23 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Զինված հարձակում Թուրքիայի վարչապետի կնոջ վրա

Թուրքական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ ապրիլի 24-ին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կնոջ` Սառա Դավութօղլուի վրա Թուրքիայի Աֆիոնկարահիսար նահանգում զինված հարձակման փորձ է կատարվել: Ըստ աղբյուրի` ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, ով փորձել է Ղուրանի ընթերցման դասընթացների բացման ժամանակ Սառա Դավութօղլուի վրա հարձակում կատարել: 

Զոհրաբյանը հորդորեց, ԱԺ նախագահը համաձայնեց

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ տեղեկացրեց, որ իրենց խմբակցություն շրջանառության մեջ է դրել ֆիզիական անձանց ավանդների բանկային շեմը բարձրացնելու հարցը: Զոհրաբյանը նկատեց, որ չնայած այս քառօրյայում չորս վարկային հարց կա, բայց իրենց առաջարկած հարցը վերաբերում է շահառուների շատ մեծ թվի, և հորդորեց անպայմանորեն քննարկել: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ համաձայնեց՝ […]

Ջրամատակարարումը կդադարեցվի

      Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 29-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Նոր Արեշի 3-րդ, 5-րդ, 12-րդ, 14-րդ, 16-րդ փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:    «Երևան Ջուր» ՓԲԸ […]

Նոր արագաչափեր

      Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:  Մասնավորապես, 2015 թվականի ապրիլի 27-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված տեսախցիկները և արագաչափ սարքերը.    – Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոց-Երզնկյան փողոց-Բաղրամյան պողոտա խաչմերուկում տեղադրված տեսախցիկները,    – Լոռու մարզի Գարգառ համայնքի […]

Հայաստանի միջազգային հեղինակությունը բավականին աճել է

Միամիտ կլիներ կարծել, թե Թուրքիան կարող է այս տարի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա նշել է, որ կարեւորն այն է, որ Թուրքիան տեսավ, որ Հայաստանը միայնակ չէ: «Թուրքիան հայտնվել է մի իրավիճակում, երբ դաշնակից հարևաններ չունի: Կարելի է արձանագրել, որ հարավային Կովկասում քաղաքական նոր իրողություն […]

Բոլորս էլ շատ մտահոգ ենք. Սեֆիլյանի հարցը` Ազգային ժողովում

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ քառօրյա նիստի ժամանակ նախ դրական գնահատեց Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումները, ապա նա հիշեցրեց, որ այսօր Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան: «Բոլորս էլ շատ մտահոգ ենք ու գնահատականներ չենք տալիս, կա մարմին, որն զբաղվում է այդ հարցով: Ես ինքս էլ հետամուտ եմ ու ցանկանում եմ մանրամասներ իմանալ»,-արձագանքեց […]

Շերը` Հայաստան կատարած այցի մասին /ֆոտո/

Հանրահայտ երգչուհի Շերը /Շերիլին Սարգսյան/ Թվիթերի իր էջում խոսել է 1993 թվականին Հայաստան կատարած իր այցի մասին եւ լուսանկարներ է հրապարակել: «22 տարի առաջ ես օգնություն հասցրի Հայաստան: Այդ ուղևորությունը դեռ կենդանի է իմ մեջ: Ես երբեք չեմ տեսել նման տառապանք ու նման արժանապատվություն: Այնքան հպարտ եմ»,- գրել է երգչուհին:

Համաներում կլինի՞

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ քառօրյայի սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե իրականությանը համապատասխանում են մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ համաներում է լինելու: «Նման տեղեկատվություն չունեմ, նման հարց մինչ այս պահը չի քննարկվել»,-պատասխանեց Գալուստ Սահակյանը:  

Ինչ է կատարվում ԱԳՆ-ում

Հայ օգտատերերը քննարկում են ՀՀ ԱԳ նախարարության պաշտոնական կայքէջը: Բանն այն է, որ www.mfa.am (ՀՀ արտգործնախարարության էջը) էջը ռուսերենով է բացվում, իսկ էջի վերեւի աջ անկյունում տեղադրված հղումը բացում է Ռուսաստանի դեսպանատան կոնտակտները` ընդ որում Ռուսաստանի դեսպանատան հղումը բոլոր լեզուներով բացվում է: 

Երբ ազգովի միասնական ենք

Այսօր մեկնարկեց Ազգային ժողովի հերթական քառօրյան: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հիշեցրեց, որ քառօրյան մեկնարկում է Հայոց ցեղասպանության հարյուրերոդ տարելիցի միջոցառումներից անմիջապես հետո: Նա շնորհակալություն հայտնեց այդ միջոցառումների բոլոր մասնակիցներին, կազմակերպիչներին, միազգային կազմակերպություններին, ԱԺ պատգամավորներին և մյուսներին, որոնց համատեղ ջանքերի արդյունքում այդ միջոցառումներն անցկացվեցին կազմակերպվածության, պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակով: «Այս օրերը ցույց տվեցին, որ երբ մենք ազգովի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ