14 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրջ անհանգստություններ ունենք. Գագիկ Խաչատրյան

«Բավականին բարդ, բայց հետևողական ենք»,- ինչպես է ընթանում ստվերի դեմ պայքարի գործընթացը հարցին պատասխանելով` ասաց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:  Դիտարկմանը, թե մարդիկ չեն զգում ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև Հակակոռուպցիոն խորհրդի գործունեության արդյունավետությունը, նախարարը հարցով արձագանքեց.

«Որտե՞ղ պիտի զգան, լրատվությամբ այսքան նյութեր ենք ցույց տալիս, ի՞նչ եք ուզում, որ հրապարակենք»: Դիտարկմանը, թե  խոշոր օլիգարխներին անուններ պետք է հրապարակել, ովքեր դուրս են եկել ստվերից, նա ասաց. «Մեզ օլիգարխի անուն մի տվեք, տվեք ձեռնարկության անուն»:

Գագիկ Խաչատրյանը շեշտեց, որ վարչապետի մոտ մեկ տարի առաջ տեղի ունեցած գործարարների հայտնի ժողովից հետո, երբ պահանջ դրվեց գործել ստվերից դուրս, շատ լուրջ ցուցանիշներ են ունեցել.

«Մեծ արդյունքներ ունեցանք, դա անընդհատ պրոցեսի մեջ է, եթե չեմ սխալվում, մոտավորապես քսան միլիարդի էֆեկտ ունեցանք, և շարունակում ենք:

Հիմա լուրջ անհանգստություն ունենք այն ձեռնարկությունների նկատմամբ, որոնք իրենց դաշտում չեն գործում, այսինքն՝ ավելացված արժեքի հարկում պիտի գործեն, բայց տեղավորվում են շրջանառության հարկի մեջ, այդ գործընթացում ունենք բարդույթներ»: Նա նկատեց, որ տարբեր երկրներից տարիներ են պահանջվել այդ խնդիրը լուծելու համար, մեզ մոտ ընթացքի մեջ է: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ