«Մեկ ու կես միլիոն Հրեշտակներ» /վիդեո/

«Մենք պետք է ապահովենք մեր քաղաքացիների հավասարությունն օրենքի առաջ, և ում տասնութ տարին լրանում է, պետք է տանեն բանակ ծառայության»,- այսօր ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ խոսելով «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի նախագծից: Նշենք, որ առաջարկվում է, որ մինչև 2014 դեկտեմբերի 31 չծառայածները, ում տարիքն անցել է 27-ը […]
«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հարակից զեկուցող Էդմոն Մարուքյանը նկատեց, որ վերջին շրջանում թշնամու կրակոցներից տասնյակ զոհեր ենք ունեցել սահմանում, ու սոցցաներում քննարկվում էր, որ մահացածներից ոչ մեկը նույնիսկ միջին կարգի ապրող ընտանիք երեխա չէ, այլ՝ ծայրահեղ ապրող ընտանիքի երեխա: «Այստեղ տեղին է «Հայրենիքն աղքատինն է […]
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանն այսօր Ազգային ժողովում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հանդես եկավ առաջարկով: Ըստ նրա՝ եթե կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում ծառայել, կարող են մեծ գումար՝ օրինակ տասը միլիոն դրամ, վճարել ու ազատվել ծառայությունից: Նրա խոսքով՝ տրամաբանությունն այն է, որ այդ գումարով […]
Թուրքական CNBC հեռուստաալիքը ապրիլի 24-ին Գալիպոլիի 100-ամյակի միջոցառումն ուղիղ եթեր թողարկելու փոխարեն պատահաբար միացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցող միջոցառումը։ Հաղորդավարը կարդացել է Թուրքիայում ընթացող Գալիպոլիի միջոցառման մասին, սակայն տեքստն ուղեկցել են կադրեր՝ Երևանում ընթացող Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումից եւ կադրերում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն է եղել։ Տեսանյութը` այստեղ
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հետաքրքրվեց, թե քանի անգամ է երկարաձգվելու: Նշենք, որ առաջարկվում է, որ մինչև 2014 դեկտեմբերի 31 չծառայածները, ում տարիքն անցել է 27-ը, ազատվեն քրեական հետապնդումից, տույժ ու տուգանքները մուծեն, ու խնդիրը կարգավորվի: Սփյուռքի նախարար Հրանուշ […]
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի խոսքով, ով նաև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ է, ԵԽԽՎ-ի՝ նախորդ շաբաթ կայացած նստարջանի ժամանակ թուրք և ադրբեջանցի պատվիրակները խղճուկ վիճակում էին հայտնվել: «Երբ որ հայ պատգամավորներս բոլոր ելույթներում խոսում էինք Հայոց ցեղասպանության մասին, թուրք պատգամավորներից որևէ մեկը համարձակություն չունեցավ ոտքի կանգնելու և ասելու, որ Ցեղասպանություն չի եղել: Չգիտես՝ […]
Մոսկվայում անհայտ անձինք հարձակվել ու դաժան ծեծի են ենթարկել հայտնի դերասան Վալերի Գարկալինին, հայտնում է Газета.Ru-ն: Նախնական տեղեկություններով` դերասանին ծեծի են ենթարկել իր տան շենքի շքամուտքում: Մանրամասները ճշտվում են:
Ապրիլի 17-ից ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 34 608 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 579 երեխա՝ 304 տղա, 275 աղջիկ:
Ազգային ժողովում քննարկվում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որ ներկայացրել է ՀՀ կառավարությունը: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ առաջարկվում է օրենքում 2013 թվականի դեկտեմբերի 31 բառերը փոխարինել 2014 թվականի դեկտեմբերի 31-ով: «Առաջարկվում է, որ մինչև 2014 դեկտեմբերի 31 չծառայածները, ում տարիքն […]